Նախագահը ստորագրեց սպասված և կարևոր օրենսդրական փաթեթը. Կարեն Զադոյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 30-ին մի շարք օրենքներ է ստորագրել, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքները:

Առաջին օրենքով՝ ՀՀ քրեական օրենսգրքում ավելացվում է նոր հոդված՝ Ապօրինի հարստանալը, իսկ երկրորդով ապօրինի հարստացած պաշտոնատար անձանց քրեական գործերի վարույթը վերապահվում է Հատուկ քննչական ծառայությանը:

img_8314Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի խոսքերով՝ ապօրինի հարստացման քրեականացումը կարևոր քայլ էր ոչ միայն ՀԿ-ի, այլ հասարակության համար. «Նախագահը ստորագրեց սպասված և կարևոր օրենսդրական փաթեթը: Մենք շուրջ 9-ը տարի պայքարում էինք, որ երկրում այս հակակոռուպցիոն կարևորագույն կառուցակարգն ընդունվեր, այսինքն՝ ապօրինի հարստացումը քրեականացվեր: Վերջին երեք տարիներին ավելի ինտենսիվորեն, ավելի համակարգված կերպով էինք այդ պայքարը մղել, պայքարի մասնակից էինք դարձրել քաղաքացիական հասարակության շատ կազմակերպություններին, հանձինս Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի: Առանձնապես կարևորում եմ վերջին մեկ տարիների ընթացքում կատարված աշխատանքները, երբ մենք ունեցել ենք կառուցողական երկխոսություն երկրի կառավարության հետ՝ հանձինս արդարադատության նախարարի և նախարարության, ինչպես նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի գլխավորությամբ գործադիրի աշխատակազմի հետ: Այս համագործակցության արդյունքում մենք կարողացանք մեր դիրքորոշումները մոտեցել, ուստի՝ քաղաքական օրակարգում հայտնվեց խնդիրը, հետագայում համատեղ մշակեցինք օրենսդրական նախագիծը »,- ասաց Կարեն Զադոյանը:

Նախագիծն Ազգային ժողովի կողմից միաձայն ընդունվեց, դեմ արտահայտվող պատգամավորներ չկային. «Սա ի՞նչ է նշանակում, որ օրենքը սպասված էր և կարևոր, արտահայտում էր հասարակության սպասելիքները, այժմ մնում է մյուս կարևոր մասը, կիրառկման հատվածը, որն ամբողջապես կախված է համապատասխան պատկան մարմիններից, որը կստեղծվի շուտով և հատուկ քննչական ծառայությունից, որն էլ օրենքով պետք է կիրառի այդ իրավանորմը»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել