Երեխաս իմ ամենամեծ ձեռքբերումն է. Նիկոլայ Բաղդասարյան

Չնայած կարևոր ձեռքբերման, տարին բացասական գնահատած փաստաբան Նիկոյալ Բաղդասարյանը պատասխանել է Իրավաբան.net-ի ամանորյա բլից-հարերին.

-2016-ն արդեն մնաց անցյալում, ի՞նչ տվեց այն մեր երկրին, և ո՞րն էր ձեր ամենամեծ ձեռքբերումն ու անհաջողությունը:

-Ես այս տարին բացասական կգնահատեմ մեր երկրի զարգացման համար: Ես ունեցա երեխա և դա է իմ ամենամեծ ձեռքբերումս, իսկ համեմատաբար անհաջողությունը, այն է եղել, որ հիասթափվել եմ որոշ մարդկանցից:

-Իրավական կարևոր ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի:

-Իմ կարծիքով այս տարի մենք չենք ընդունել այնպիսի օրենք, որը փոփոխություն կբերի մեր կյանքում:

-Կա՞յին զավեշտալի դատական գործեր և դատական, իրավական ակտեր:

-Դատական գործերը շարունակում են իմ կարծիքով ձևական մնալ, իսկ զավեշտալի գործերից կարդացել եմ, որ մարդուն մեղադրում են x դրամ արժեք ունեցող ապրանք գողանալու մեջ, իսկ դատարանում պարզում է, որ ապարնքի արժեքը չի գերազանցել եռեսուն հազար դրամը, որից հետո նոր մարդուն կարելի է մեղադրել գողության մեջ` այդ մարդուն արդարացնում են:

Բայց զավեշտալին այն է, որ մամուլը մի PR է անում այդ դատավորին, ով որպես «հերոս է» ներկայացվում:

-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:

-Անշուշտ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ:

-Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

-Տանը, ընտանիքիս հետ: Բայց ոչ բուդ և բլինչիկ ուտելու մրցավազքով:

-Ունե՞ք Ձմեռ պապիկից խնդրած և չստացած նվեր:

-Մի քիչ իմաստություն տա մեր բնակչությանը:

-Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

-Ես շատ եմ սիրում ուտեստներ պատրաստել, դա իմ հոբբիներից մեկն է:

-Ի՞նչ ակնկալիքներ կան 2017-ից:

-Մեծ, կարծում եմ պետք է մի բան դեպի դրականը մեր պետության համար գալող տարին փոփոխի:

15782251_1197789050315173_10875184_n

Ա.Չ

Լուսանկարը՝ Նիկոլայ Բաղդասարյանի անձնական արխիվից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել