ՔԿՀ հիմնարկի ծառայողներից մեկի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկի ծառայողներից մեկին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Վերջինիս մոտից հայտնաբերվել և առգրավվել է 250 գրամ կանաչադեղնավուն զանգված, 2 լիտր սպիրտ, 1 հատ «B 8» գրառմամբ դեղահաբ, 29 դեղապատիճ և 1 բջջային հեռախոս:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

15750196_1304138362976926_111241182_n

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել