ԱԱԾ-ն բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետին է ձերբակալել. ի՞նչ կենսագրություն ունի նա

Այսօր ԱԱԾ-ից տեղեկացրել ենք, որ ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Ա.Ս.-ն և նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Ա.Պ.-ն:

Խոսքը Արմեն Սողոյանի և Արամ Պետրոսյանի մասին: Գործակալության կայքում հրապարակված է պետի կենսագրությունը, որը ներկայացնում ենք ստորև.

Արմեն Ֆրունզիկի Սողոյան

Ծնվել է 1967թ. օգոստոսի 12-ին Երևանում, ծառայողի ընտանիքում

Կրթություն

1973-1984թթ. Ե.Չարենցի անվ. Թիվ 67 դպրոց
1985-1993թթ. ԵՊԲՀ բուժական ֆակուլտետ
1993-1995թթ. կլինիկական օրդինատուրա՝ ԵՊԲՀ հոգեբուժության և բժշկական հոգեբանության ամբիոն

Աշխատանքային գործունեություն

1984-1985թթ. Վիրաբուժության ինստիտուտ՝ սանիտար
1990-1993թթ. Քաղաքային շտապբուժօգնության կայան՝ բուժակ
1992-1993թթ. «Նորք» ՀԱՀԿ՝ բուժակ
1996-1997թթ. «Նորք» ՀԱՀԿ՝ հոգեբույժ
1997-2000թթ. Նուբարաշենի ՀՀՀ՝ հոգեբույժ
2000-2003թթ. Երևանի քաղաքապետարան՝ առողջապահության վարչության պետի տեղակալ
2001-2004թթ. ԵՊԲՀ հոգեբուժութան ամբիոն՝ ասիստենտ
2004-ից մինչ այժմ ԵՊԲՀ հոգեբուժութան ամբիոն՝ դոցենտ
2003-2009թթ. Երևանի քաղաքապետարան՝ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ
2009-2011թթ. Հոգեբուժական բժշկական կենտրոն՝ տնօրենի տեղակալ
2011-2013 թթ. ՀՀ առողջապահության նախարարություն՝ լիցենզավորման գործակալության պետ
2013-2014թթ. Հոգեբուժական բժշկական կենտրոն՝ տնօրենի տեղակալ
2013-2014թթ. «Ավան» Հոգեկան առողջության կենտրոն՝ տնօրենի պաշտոնակատար
2014-2015թթ. Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն՝ տնօրեն, 2015-ից՝ գիտական ղեկավար
2014-2015թթ. «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն՝ տնօրենի տեղակալ

Գիտական գործունեություն

2003թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հոգեկան խանգարումների տարածվածությունը Հայաստանի Հանրապետությունում և հոգեբուժական ծառայության ռացիոնալիզացիայի որոշ հարցեր» թեմայով
Մոտ հինգ տասնյակ տպագիր աշխատանքի հեղինակ և համահեղինակ

Հասարակական գործունեություն

2004-ից մինչ այժմ Հայկական բժշկական ասոցիացիայի փոխնախագահ
2009-ից մինչ այժմ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ
2005-2011թթ. Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի ներկայացուցիչ Արևելյան Եվրոպայում
2007-2011թթ. Հոգեբուժական ասոցիացիաների Ասիական ֆեդերացիայի փոխնախագահ
2014- ից մինչ այժմ Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի ֆինանսների քարտուղար

Այլ տվյալներ

Բժշկական գիտությունների թեկնածու
Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուների
1985-87թթ. Ծառայել է Խորհրդային Բանակում, ներկայումս ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպա է
Ամուսնացած է, ունի չորս երեխա

Լուսանկարում` Արմեն Սողոյանը և նույն գործակալության Կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդատու Անուշ Սիմոնյանը, լուսանկարը` Disabilityinfo.am-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել