Ամերիաբանկը բանկոմատներում թղթադրամների չեզոքացման ինտելեկտուալ համակարգ է տեղադրում

Ամերիաբանկը ներկայումս իր բանկոմատներում տեղադրում է թղթադրամների չեզոքացման ինտելեկտուալ համակարգեր՝ բանկոմատը ֆիզիկապես վնասելու միջոցով թղթադրամների հափշտակումը կանխելու նպատակով: Ներդրվող համակարգը համարվում է ժամանակակից արդյունավետ միջոցներից մեկը:

Բանկոմատների վրա հարձակման փորձի դեպքում այս համակարգերն անհրաժեշտ պահին գունավորում են բանկոմատում առկա բոլոր թղթադրամները չլվացվող թանաքով:

Համակարգերի տեղադրումն իրականացվում է երկու փուլով: Այժմ համակարգերն առաջնահերթ տեղադրվում են Ամերիաբանկի այն բանկոմատներում, որոնք գտնվում են առավել ռիսկային տարածքներում, իսկ երկրորդ փուլում տեղադրվելու են Ամերիաբանկի մնացած բոլոր բանկոմատներում` անկախ գտնվելու վայրից:

Համակարգերի տեղադրման աշխատանքների հետ կապված` հնարավոր է որոշ բանկոմատների աշխատանքի կարճաժամկետ դադար, որի համար Ամերիաբանկը հայցում է հաճախորդների ներողամտությունը:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել