Կառավարության նոր որոշմամբ` ՊՈԱԿ-ը լուծարվեց

«Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» և «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպվեցին: Այսօր համապատասխան որոշումները ուժի մեջ մտան:

Մինչ այդ, կառավարությանը ներկայացնելով նախագիծը, Արդարադատության նախարարն ասել էր, որ այս քայլով նպաստում են պետական բյուջեում ծախսերի նվազեցմանը։ Մասնավորապես, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ընդհանուր 67 հաստիքային միավորից կրճատվել է 21 հաստիքային միավոր, ինչի արդյունքում տնտեսվելու է աշխատավարձ՝ տարեկան 114.238.000 ՀՀ դրամ գումար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել