Դժբախտ ելքով ավտովթար. մեկ մարդ մահացել է

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 25-ին, ժամը 14.44-ին ահազանգ է ստացվել, որ Դալարիկ-Մյասնիկյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ВАЗ-21099» մակնիշի 34 UL 611 պ/հ (վարորդ Գ. Պ. ) և «Mitsubishi Pajero IO» մակնիշի 34 VR 370պ/հ (վարորդ Գ. Մ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ВАЗ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Արմավիր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները «ВАЗ-21099» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության մեքենային են մոտեցրել ուղևոր՝ 1977 թ. ծնված Ռ. Հ.-ի դին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել