Սև ծովում հայտնաբերվել են 4 զոհվածների մարմիններ

Սոչիի մոտ՝ Սև ծովում ՌԴ ՊՆ-ի Տու-154 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել չորս զոհվածների մարմիններ: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններից:

«Ներկայումս հայտնաբերվել և ջրից հանվել են չորս զոհվածների մարմիններ»,-գրում է կայքը:

Նշենք, որ ինքնաթիռը կործանվել է ափից մոտ 5 կմ հեռավորության վրա, Անապայի մոտ:  Կործանված ինքնաթիռի բեկորները գտնվում են 50-ից մինչև 100 մետր խորության վրա:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել