Փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը խստիվ դատապարտում է

15.12.2016 թվականին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, ընդլայնված կազմով ուսումնասիրել է փաստաբան Գեորգի Մելիքյանի կողմից թիվ ԱՐԴ/0041/01/16 քրեական գործով մեղադրող դատախազի վարքագծի վերաբերյալ ՀՀ փաստաբանների պալատին ներկայացրած դիմումը և հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.
« – ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը խստիվ դատապարտում է դատախազ Կ. Ներսիսյանի վարքագիծը (փաստաբանի նկատմամբ հարձակում, վիրավորում), որը նա թույլ է տվել թիվ ԱՐԴ/0041/01/16 քրեական գործով պաշտպան, փաստաբան Գեորգի Մելիքյանի նկատմամբ և թիվ ԱՐԴ1/0016/01/16 քրեական գործով պաշտպան, փաստաբան Գայանե Լյուդվիկյանի նկատմամբ:
– Հանձնաժողովը ակնկալում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում և այլ պատկան մարմիններում քննություն կկատարվի և իրավական գնահատական կտրվի դատախազ Կ. Ներսիսյանի արարքներին, ինչպես նաև կքննարկվի որպես դատախազ նրա հետագա գործունեության նպատակահարմարությունը:»:

Միաժամանակ, ՀՀ փաստաբանների պալատի նախագահը թիվ ԱՐԴ1/0016/01/16 քրեական գործով պաշտպան Գայանե Լյուդվիկյանի նկատմամբ և թիվ ԱՐԴ/0041/01/16 քրեական գործով պաշտպան Գեորգի Մելիքյանի նկատմամբ դրսևորած վարքագծի համար ՀՀ Արմավիրի մարզի դատախազ Կ. Ներսիսյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:

Հանձնաժողովի հայտարարությանը կարողեք ծանոթանալա այստեղ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել