Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում դիմելով վարորդներին գրում է հետևյալի մասին։

Դեկտեմբերի 25-ին հանրապետության տարածքը կգտնվի Միջերկրածովյան ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում:

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն. առանձին հատվածներում՝ մասնավորապես Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Երևանում՝ ինտենսիվ ձյուն: Լեռնային գոտիներում և լեռնանցքներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ին բոլոր մարզերում գիշերը կբարձրանա 13-15, ցերեկը՝ 6-8 աստիճանով:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել