Ուժի մեջ է մտել Երևան քաղաքի ավագանու որոշումը

29 նոյեմբերի 2016 թվականի N 622-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանին որոշել էր կայացրել Երևան քաղաքում փողոց վերանվանելու մասին։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Սերո Խանզադյան փողոցի` Նորքի 1-ին նրբանցք, թիվ 64/1 տան դիմացից մինչև Նորքի 6-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 1 տան մոտ հասնող հատվածը, վերանվանել Նորքի 2-րդ փողոց:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել