Ազատ են արձակվել լիբիական ինքնթիռի 118 պատանդները

Լիբիական օդանավը գրաված անձինք համաձայնել են ազատ արձակել պատանդներին: Ինքնաթիռում եղել է 118 մարդ: Այս մասին նորությունները պարբերաբար հայտնել է Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը՝ գրառումներ անելով Թվիթերյան իր էջում. տեղեկացնում է Times of Malta-ն:

Ուղևորներն ազատ են արձակվել շուրջ 4 ժամ պատանդառվելուց հետո: 1272882-hijacking-1482506726-361-640x480

Ինչպես արդեն հայտնել էինք Ներքին չվերթ իրականացնող Լիբիական Afriqiyah Airways ավիաընկերության A320 ինքնաթիռը, գրավվել է երկու օդահենների կողմից: Նրանց ձեռքին նռնակ է եղել և սպառանցել են պայթեցնել ինքնաթիռը: Օդանավում 118 մարդ կա, որից 7-ը օդանավի աշխատակիցներ էին: Օդահենների պահանջով ինքնաթիռը վայրէջք էր կատարել Մալթայում:panews_p-e1b40bcc-5092-4069-a1d5-f573b2498cbb_i1

Լուսանկարները՝ tribune.com-ի

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել