Բացահայտ հափշտակություն փողոցում

ՀՀ քննչական  կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ փողոցում բնակչուհու պայուսակը բացահայտ հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

ՔԿ-ից տեղեկացնում են, որ նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Նուբարաշեն և Գ.Մահարի փողոցների խաչմերուկում քաշել-պոկելու եղանակով բացահայտ հափշտակել է քաղաքացու պայուսակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, բջջային հեռախոս, անձրևանոց, դրամապանակ՝ այդ կերպ վերջինիս պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի մոտակայքում տեղակայված տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված ջինսե տաբատով տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որևէ տեղեություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի  մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել