Լիբիական ինքնաթիռ է գրավվել. օդանավում 118 մարդ կա

Լիբիական Afriqiyah Airways ավիաընկերության A320 ինքնաթիռը, գրավվել է օդահենների կողմից: Օդանավում 118 մարդ կա: Այս պահին այն գտվում է Մալթայի օդանավակայանում, այս մասին հայտնում է Times of Malta-ն:

Ինչպես տեղեկացնում է կայքը, օդահենների ձեռքում նռնակ կա: Պաղեստինցի օդահենները պատրաստ են անձնակազմից բացի՝ ազատ արձակել բոլոր ուղևորներին, եթե կատարվեն իրենց պահանջները:

Ինքնաթիռը իրականացնելիս է եղել Սեբհա-Տրիպոլի չվերթը: Ներքին չվերթ իրականացնող ինքնաթիռը, օդահենների պահանջով, վայրէջք է կատարել Մալթայում:

Նշենք, որ օդանավում կա 111 ուղևոր: Ըստ տեղեկությունների օդանավի շարժիչները դեռևս միացված են, իսկ ավելի հեռվից ինքնաթիռը շրջապատված է Մալթայի զինված ուժերի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել