26 հազար դոլարի հյուրընկալության ծախսեր՝ քաղաքապետարանի կողմից

Հոկտեմբերի 8-ին իրականացված «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության ծախսերը այս տարի կարծես թե կիսով չափ կրճատվել էին: Նախատեսված 130 միլիոնի փոխարեն հատակցվել էր 65 միլիոն: Իրավաբան.net-ը գրել էր, որ երևանյան 7 տարբեր վայրերում մշակութային ծրագրերի իրականցման համար «Էյդիվիմեդիա» ընկերության հետ 64.2 միլիոն դրամի պայմանագիր էր կնքվել:

Սակայն բավականին կլորիկ գումար է կազմում նաև այս տոնակատարումը հյուրըկալությունների և հյուրասիրությունների ծախսերը: Այսպես,

Քաղաքապետարանը հոկտեմբերի 7-ին պայմանագիր է կնքել նաև «Սիթիթայմ» ընկերության հետ՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունելության կազամակերպման ծառայությունների համար: Վճարվել է 4.8 միլիոն դրամ: Ծառայությունը ներառել է հետևյալը.

new-picture-1

«Հյուրերի դիմավորում «Զվարթնոց» օդանավակայանի ՎԻՊ սրահից: Հյուրերի ընդունելություն վարչական շրջանի ղեկավարի մոտ, հյուրերի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ղեկավար կազմի հետ կազմակերպել երեկոյան ընթրիք ` Երևան քաղաքի որևէ բարձրակարգ ռեստորանային համալիրում («Ջոսս» ռեստորանային համալիր կամ համարժեքը), որից հետո ապահովել վերադարձը հյուրանոց:
Այցելություն Մայր աթոռ Սուրբ Էջմիածին, Գառնի-Գեղարդ, Խորվիրապ, Նորավանք, Տաթևի վանք, և հյուրասիրություն 15 անձի համար ռեստորաններում՝ հոկտեմբերի 07-10-ը:
Հոկտեմբերի 8-ին հրաժեշտի տոնական հյուրասիրություն վարչական շրջանի աշխատակազմի և պատվավոր հյուրերի մասնակցությամբ. 25 անձի համար:
Յուրաքանչյուր հյուրին նվիրել Երևանին վերաբերվող ռուսերեն կամ անգլերեն լեզվով գիրք և Հայաստանի գեղատեսիլ վայրերի պատկերներով յուղանկար: Հուշանվերները լինեն գեղեցիկ փաթեթավորված:
Հյուրերի ուղեկցում  «Զվարթնոց» օդանավակայան»:

Պաշտոնական պատվիրակությունների ընդունելության մեկ պայմանագիր կնքվել է հոկտեմբերի 5-ին՝ «Հաղթանակ 2000» ընկերության հետ: 1.8 միլիոն դրամ է վճարվել եռօրյա էքսկուրսիաների, ճաշերի կազմակերպման և նվերների համար:

new-picture-2

Պայմանագրեր են կնքվել նաև մի քանի հյուրանոցների հետ: «Մետրոպոլ» ընկերության հետ շուրջ 4 միլիոն դրամի պայմանագիր է կնքել՝ 28 հյուրանոցային սենյակի համար: Պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 20-ին, սակայն ծառայությունների մատուցումը պետք է իրականացվեր մինչև հոկտեմբերի 12-ը: Գնման փաստաթղթում սակայն չկա որևէ տեղեկություն այն մասին, թե քանի օրվա համար են  ծառայությունները գնվել: Հայտնի է միայն, սենյակի վարձակլության ծառայության մեջ նախատեսվել է նաև նախաճաշը, լողավազանից և մարզասրահից օգտվելու իրավունքը:

new-picture

«Իմպերիա պալաս» ընկերության հետ պայմանագիր կնքվել է հոկտեմբերի 4-ին: Հյուրանոցային 5 մեկտեղանի համարների համար վճարվել է շուրջ 2 միլիոն դրամ: Ծառայությունները ներառել են երեքանգամյա սնունդ, մարզասրահից օգտվելու իրավունք: Այս դեպքում նույնպես գնման փաստաթղթում չկա որևէ նշում, թե ծառայությունները քանի օրվա համար են գնվել:

new-picture-3

Այսպիսով, այս օրերին, հրապարակված գնումների համաձայն, միայն 12.6 միլիոն դրամ կամ 26 հազար դոլար ծախսվել է հյուրընկալման համար:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ