Ամանորյա օրերին նախատեսված տոնական միջոցառումների օրացույցը

Ձեզ ենք ներկայացնում Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների և մասնավորի կողմից նախատեսված տոնական միջոցառումների օրացույցը: Նշենք, որ այս տարի մայրաքաղաքում տոնական միջոցառումները կշարունակվեն մինչև 2017 թվականի հունվարի 13-ը ներառյալ: Բուկլետում զետեղված է նաև սահադաշտերի, սննդի և ժամանցի այլ վայրերի մասին տեղեկատվությունը: Ի դեպ, այս տարի առաջին անգամ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով հունվարի 2-ից կգործեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության Երևան քաղաքի պատմության, «Էրեբունի» պատմահնագիտական և Ժամանակակից արվեստի թանգարանները:

1) Դեկտեմբերի 10-Հունվարի 6

«Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառ 2017»

  •  Հյուսիսային պողոտա
    13։00-22։00 տոնավաճառ՝ նվիրված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին, հուշանվերներ, տոնական զարդեր, քաղցրավենիք

2) Դեկտեմբերի 17-ից /ձմռան ամիսներին/

«Ձմեռային այգի» 

  • Երազ այգի /Թբիլիսյան խճուղի 1/8/,Արաբկիր վարչական շրջան
    17։30 Ամանորի հեքիաթային մթնոլորտ, սառցե կառույցներ, սղարաններ, սահադաշտ

3) Դեկտեմբերի 19

Երևանի տոնական լույսերի միացում 

  • Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում
    19։00 միացվելու են գլխավոր տոնածառի, վարչական շրջանների տոնածառերի, ինչպես նաև մայրաքաղաքի տոնական լույսերը

4) Դեկտեմբերի 19-Հունվարի 13

«Սառցե քաղաք»

  • Ազատության հրապարակ
    19։00 Ամանորի հեքիաթային քաղաք, սառցե կարույցներ, կարուսելներ, դղյակներ, Ձմեռ պապու տնակ

5) Դեկտեմբերի 19

«Թող որ լույսով լցվի ամեն տուն»

  • Կենտրոնական զբոսայգի,Նուբարաշեն վարչական շրջան
    18։00 տոնածառի լույսերի միացմանը նվիրված միջոցառում

6) Դեկտեմբերի 23

«Մեր ուրախ Ամանորը» 

  • Տ.Պետրոսյան-Փիրումյան փողոցների խաչմերուկ, Դավթաշեն վարչական շրջան
    13։00 զվարճալի տոնական ծրագիր

7) Դեկտեմբերի 23

«Շնորհավոր Նոր Տարի»

  • Դավիթ Անհաղթի պուրակ, Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջան
    16։00 Ամանորի տոնական միջոցառում

8) Դեկտեմբերի 23
«Գալդ բարի՛, Նոր Տարի»

  • Անդրեասյանի անվան երաժշտական դպրոց, Նորք-Մարաշ վարչական շրջան
    14։00 Ամանորի տոնական համերգային ծրագիր

9) Դեկտեմբերի 23-Հունվարի 13
Մոսկվայի «Շապիտո» կրկես

  • Կոմիտասի անվան զբոսայգի, Շենգավիթ վարչական շրջան
    17։00 «Ամանորի անակնկալներ» ծրագիր փոքրիկների համար

10) Դեկտեմբերի 25
Ձմեռ պապիկների Ամանորի վազք

  • Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Աբովյան պուրակ-Հանրապետության հրապարակ
    10։00 մարաթոնի մեկնարկ

11) Դեկտեմբերի 26
«Ամանորը Կենտրոնում»

  • Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի հարակից պուրակ, Կենտրոն վարչական շրջան
    14։00 Ամանորի տոնական միջոցառում

12) Դեկտեմբերի 26
«Գալդ բարի՛, Նոր Տարի»

  • Մարզամշակութային կենտրոն, Նուբարաշեն վարչական շրջան
    15։00 Ամանորի տոնական միջոցառում

13) Դեկտեմբերի 28
«Ուրախ Ամանոր»

  • Արմենիա բ/կ հարող զբոսայգի,Աջափնյակ վարչական շրջան
    14։00 Ամանորի մանկական զվարճալի ծրագիր

14) Դեկտեմբերի 28
«Շնորհավոր Նոր Տարի»

  • Վ. Դավթյանի անվան զբոսայգի, Արաբկիր վարչական շրջան
    15։00 Ամանորի տոնական ծրագիր

15) Դեկտեմբերի 28
«Ամանորն Ավանում»

  • Ընտանիքի այգի, Ավան վարչական շրջան
    18։00 Ամանորի համերգային ծրագիր և հրավառություն

16) Դեկտեմբերի 29
«Շնորհավոր Ամանոր»

  • Գարեգին Նժդեհի հրապարակ, Շենգավիթ վարչական շրջան
    18։00 Ամանորի տոնական համերգային ծրագիր

17) Դեկտեմբերի 29
«Ուրախ Ամանոր»

  • Թումանյան թաղամասի այգի,Ավան վարչական շրջան
    18։00 Ամանորի համերգային ծրագիր և հրավառություն

18) Դեկտեմբերի 30
«Գալդ բարի՛, Նոր Տարի» 

  • Երիտասարդական զբոսայգի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան
    14։00 Ամանորի տոնական համերգային ծրագիր

19) Դեկտեմբերի 31
«Միասի՛ն դիմավորենք Նոր Տարին» 

  • Հանրապետության հրապարակ
    22։00-01։00 Ամանորի տոնական ծրագիր մայրաքաղաքի գլխավոր տոնածառի մոտ՝ համերգ, հրավառություն, դիսկոտեկ

20) Հունվարի 5
«Զվարճալի Ամանոր»

  • Ազատության հրապարակ
    15։00 մանկական զվարճալի համերգային ծրագիր

21) Հունվարի 6
«Սուրբ Ծնունդը Երևանում»

  • Ազատության հրապարակ
    18։00 տոնածիսական համերգային ծրագիր

22) Հունվարի 6
«Շնորհավոր Սուրբ Ծնունդ»

  • Արմենակյան 272 վարչական շենքի հարակից այգի, Նորք-Մարաշ վարչական շրջան
    13։00 Սուրբ Ծննդյան տոնին նվիրված համերգային ծրագիր

23) Հունվարի 6
«Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»

  • Սասունցի Դավթի հարակից հրապարակ, Էրեբունի վարչական շրջան
    14։00 Ամանորի տոնական համերգային ծրագիր

24) Հունվարի 13
«Հին ու Նոր Տարի»

  • Ազատության հրապարակ
    18։00 Ամանորի տոնական համերգային ծրագիր

25) Հունվարի 13
«Ձմեռային հեքիաթ»

  • Գայի արձանի հարակից հրապարակ, Նոր Նորք վարչական շրջան
    17։00 Ամանորի տոնական համերգային ծրագիր

Թանգարաններն Ամանորին

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ հունվարի 2-5, ժամը 11։00-17։00 աշխատելու են հետևյալ թանգարանները՝

  • Երևանի պատմության թանգարան՝ +374 10 56 81 85 /Արգիշտիի 1/1/
  • Էրեբունի պատմահնագիտական արգելոց–թանգարան՝ + 374 10 45 82 07 /Էրեբունի փող. 38/
  • Ժամանակակից արվեստի թանգարան՝+374 10 53 96 37 / Մաշտոցի7/

Ձմեռային սահադաշտեր
/ձմռան ամիսներին/

«Կարապի լիճ» սահադաշտ
ամեն օր 11:00-22:00 /ընդմիջում՝ 15։ 30-18։00 /
Հեռ.՝ +374 10 38 02 79

Ռոդնինայի անվան սահադաշտ – ամեն օր 09:00-21:00/բացի կիրակիից /
Հեռ.՝ +374 1121 0108

Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սահադաշտ
ամեն օր 11։00-23։00 /ընդմիջում՝ 17։00-18։00 /
Հեռ.՝ +374 11 75 55 02

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել