Խիստ պատիժներ՝ «Բանդայի» գործով

Տարադրամի փոխանակման կետերի վրա զինված հարձակումների «բանդայի» գործով այսօր հրապարկվեց դատավճիռը: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդահանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հրապարակեց դատավճռի եզրափակիչ մասը:

Այսպես, Կարեն Վարդանյանը դատապարտվեց 24 տարվա ազատազրկման, Ռաֆայել Հարոյանը՝ 20-ը, Հայկ Կոջոյանը՝ 16, իսկ Տիգրան Հովհաննիսյանը 12.5 տարվա ազատազրկման: Մանրամասները՝ տեսանյութում:

Հիշեցնենք, որ Ռաֆայել Հարոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Երևան քաղաքում գանվող կազմակերպությունների՝ տարադրամի փոխանակման կետերի և դրանցում աշխատող անձանց վրա հարձակվելու նպատակով ստեղծել և անձամբ ղեկավարել է կազմակերպված զինված խումբ՝ բանդա, որի կազմում 2012 թվականի սեպտեմբերին ընդզրկել է Տիգրան Հովհաննիսյանին, իսկ հետագայում, մասնակիցների կազմը համալրելու համար, բանդայում րնդզրկել է նաև Հայկ Կոջոյանին ու Կարեն Վարդանյանին։ Ռաֆայել Հարոյանի նախաձեռնությամբ ձևավորված և անմիջականորեն նրա ղեկավարմամբ գործած բանդայի անդամները՝ կայուն անփոփոխ հանցակիցների կազմով, մանրակրկիտ ծրագրված եղանակով, ինչպես նաև փոխադարձ սերտ համագործակցությամբ, առաջնորդվելով Ռաֆայել Հարոյանի դերաբախշմամբ իրենց վերապահված դերակատարման և ստանձնած պարտականությունների շրջանակներում, Երևան քաղաքում գտնվող տարադրամի փոխանակման կետերի ու դրանց աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու վերաբերյալ ունեցած նախնական համաձայնության շրջանակներում նախատեսած իրենց հանցավոր նպատակներն իրականացնելու համար, ապօրինի կերպով ձեռք են բերել 12մմ տրամաչափի «Վինչեստր» տեսակի որսորդական ողորկավաղ հրացան՝ համապատասխան փամփուշտներով, հրազեն հանդիսացող՝ 7,62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ, հետևել են տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին, ընտրել վերջիններիս վրա հարձակում կատարելու համար առավել նպաստավոր վայրեր։ Կազմակերպված զինված խմբի հարձակումներր չեն սահմանափակվել միայն կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով, այլ բանդայի անդամներից Կարեն Վարդանյանը, հանցակիցների սահմանազանցմամբ, կատարել է նաև սպանություն, որը չի ընդգրկվել մյուս անդամների դիտավորությամբ։

Տիգրան Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության /այսուհետ՝ Բանկ/ հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից գումարներ հափշտակելու նպատակով նախնական համաձայնության է եկել կնոջ՝ էդիտա Արծրունի Ալիխանյանի հետ, ով հանդիսանալով նույն բանկի գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ, ի պաշտոնե վերապահված գործառույթներից ելնելով հասանելիություն է ունեցել ավանդատուների բանկային տվյալներին։ Հանցավոր մտադրության համաձայն՝ Տիգրան Հովհաննիսյանն էդիտա Ալեքսանյանի հետ խմբով, նախնական համաձայնությամբ 2012 թվականի հուլիսի 31-ից մինչև 2013 թվականի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 309.477.642 ՀՀ դրամին համարժեք 723.940 ԱՄՆ դոլար և 83.668.795 ՀՀ դրամ։

Հայկ Կոջոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2012 թվականի դեկտեմբերից մասնակցել է Երևան քաղաքում գտնվող կազմակերպությունների՝ տարադրամի փոխանակման կետերի և դրանցում աշխատող անձանց վրա հարձակվելու նպատակով 2012 թվականի սեպտեմբերին Ռաֆայել Հարոյանի ստեղծած և վերջինիս կողմից անձամբ ղեկավարած կազմակերպված զինված խմբին՝ բանդային, որի կազմում րնդգրկված են եղել նաև Տիգրան Հովհաննիսյանն ու Կարեն Վարդանյանր։ Ռաֆայել Հարոյանի նախաձեոնությամբ ձևավորված և անմիջականորեն նրա ղեկավարմամբ գործած կազմակերպված զինված հանցավոր խմբի անդամները՝ կայուն անփոփոխ հանցակիցների կազմով, մանրակրկիտ ծրագրված եղանակով, ինչպես նաև՝ խմբի անդամների փոխադարձ սերտ համագործակցությամբ, առաջնորդվելով Ռաֆայել Հարոյանի դերաբախշմամբ իրենց վերապահված դերակատարման և ստանձնած պարտականությունների շրջանակներում, Երևան քաղաքում գտնվող տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու վերաբերյալ ունեցած նախնական համաձայնության շրջանակներում նախատեսած՝ իրենց հանցավոր նպատակներն իրականացնելու համար, ապօրինի կերպով ձեռք են բերել 12մմ տրամաչափի «Վինչեստր» տեսակի որսորդական ողորկափող հրացան՝ համապատասխան փամփուշտներով, հրազեն հանդիսացող՝ 7,62 մմ տրամաչավվւ «ՏՏ» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ, հետևել են տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին, ընտրել վերջիններիս վրա հարձակում կատարելու համար առավել նպաստավոր վայրեր։ Կազմակերպված զինված խմբի՝ բանդայի անդամների ավազակային հարձակումները չեն սահմանափակվել միայն կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով, այլ խմբի անդամներից Կարեն Վարդանյանը, հանցակիցների սահմանազանցմամբ, կատարել է նաև սպանություն, որր չի ընդգրկվել խմբի մյուս անդամների դիտավորությամբ։

Կարեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2012 թվականի դեկտեմբերից մասնակցել է Երևան քաղաքում գտնվող կազմակերպությունների՝ տարադրամի փոխանակման կետերի և դրանցում աշխատող անձանց վրա հարձակվելու նպատակով 2012 թվականի սեպտեմբերին Ռաֆայել Հարոյանի ստեղծած և վերջինիս կողմից անձամբ ղեկավարած կազմակերպված զինված խմբին՝ բանդային, որի կազմում րնդգրկված են եղել նաև Տիգրան Հովհաննիսյանն ու Հայկ Կոջոյանր։ Ռաֆայել Հարոյանի նախաձեռնությամբ ձևավորված և անմիջականորեն նրա ղեկավարմամբ գործած կազմակերպված զինված հանցավոր խմբի անդամներր՝ կայուն անփոփոխ հանցակիցների կազմով, մանրակրկիտ ծրագրված եղանակով, ինչպես նաև՝ խմբի անդամների փոխադարձ սերտ համագործակցությամբ, առաջնորդվելով Ռաֆայել Հարոյանի դերաբախշմամբ իրենց վերապահված դերակատարման և ստանձնած պարտականությունների շրջանակներում, Երևան քաղաքում գտնվող տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու վերաբերյալ ունեցած նախնական համաձայնության շրջանակներում նախատեսած՝ իրենց հանցավոր նպատակներն իրականացնելու համար, ապօրինի կերպով ձեռք են բերել 12մմ տրամաչափի «Վինչեստր» տեսակի որսորդական ողորկափող հրացան՝ համապատասխան փամփուշտներով, հրազեն հանդիսացող՝ 7,62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ, հետևել են տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին, ընտրել վերջիններիս վրա հարձակում կատարելու համար առավել նպաստավոր վայրեր։ Կազմակերպված զինված խմբի՝ բանդայի անդամների ավազակային հարձակումներր չեն սահմանափակվել միայն կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով, այլ խմբի անդամներից Կարեն Վարդանյանը, հանցակիցների սահմանազանցմամբ, կատարել է նաև սպանություն, որը չի ընդգրկվել խմբի մյուս անդամների դիտավորությամբ։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել