Հրապարկվեց «Սարի թաղի» գործով դատավճիռը

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, հրապարկեց «Սարի թաղի» գործով դատավճիռը:

Ամբաստանյալներից երկուսը պայմանական ազատազրկմամբ ազատ արձակվեցին, իսկ երկուսը՝ կշարունակեն մնալ անազատության մեջ: Չորս ամբաստանյալների նկատմամբ էլ խափանման միջոց ընտրված էր կալանավորումը: Դատավճիռն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նշենք, որ համաձայն մեղադրական եզրակացության, Հայկ Հովհաննիսյանը  2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ , ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ոտքով հարվածներ է հասցրել ոստիկանության ծառայողներին, նրանց ուղղությամբ նետել քար, մետաղյա ձողին նմանվող իր և փայտե կտորներ:

Արման Մխիթարյանը 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող , իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` քարեր է նետել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների վրա:

Նարեկ Սարգսյանը 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած, բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով, ոտքերով և մահակով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկակացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին:

Ալբերտ Ավագյանը 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող , իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ոտքերով և ձեռքերով հարվածել է իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, ապա քաշել և փորձել է խլել մեկ այլ ոստիկանության աշխատակցի վահանը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել