Կարեն Կարապետյանը նոր որոշում ստորագրեց

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի համար ծախսվել է 15 մլն դրամից ավելի գումար: Այս մասին տեղեկանում ենք էլեկտրոնային կառավարման կայքից: Վարչապետի նոր որոշման մեջ ասվում է.

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը 2016 թվականի հոկտեմբերի 13-15-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացման և հյուրերի (70 մարդ) կեցության, սննդի, պաշտոնական ճաշկերույթի, հուշանվերների ձեռքբերման, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, մշակութային միջոցառումների իրականացման, գրասենյակային պարագաների ձեռքբերման, տրանսպորտային միջոցների տրամադրման հետ կապված ծախսերը և այլ ծախսեր` 15 360 000 մլն դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով «Ռազմական կարիքներ» ծրագրով ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներկայացուցչական ծախսեր» հոդվածով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2016 թվականի 4-րդ եռամսյակում նախատեսված հատկացումների հաշվին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել