108 մլն դրամ՝ ՃՈ տեսուչներին 700 տեսախցիկ գնելու համար

Բոլոր ճանապարհային ոստիկաններն արդեն համազգեստի վրա կրում են տեսախցիկներ:

Այս գործընթացը մեկնարկեց 2016թ.-ի հունիս ամսից, ոստիկանությունը հայտարարեց, որ հակակոռուպցիոն ծրագրերի շրջանակներում է նախաձեռնել այն:

Որքա՞ն գումար է ծախսվել ու ի՞նչ ազդեցություն է ունեցել տեսախցիկների ներմուծումը վարչական կոռուպցիայի դեմ պայքարի գործում:

Մեկ տեսախցիկի արժեքը՝ շուրջ 150 հազար դրամ, գնվել են չինական ընկերությունից, որքա՞ն է արժեքը Չինաստանում

«Արա էս ինչ բեսամթ տղերք եք»,- նման խոսքերով էր Ճանապարհային ոստիկանների գործողություններին ընդդիմանում հարբած վարորդը: Այս ամիս հրապարակված տեսագրության հաջորդ կադրերն ավելի ագրեսիվ էին. վարորդը սկսում է ՃՈ մեքենայի մեջ հարվածել տեսուչներից մեկին: Նրա ողջ գործողությունները տեսագրվել է ՃՈ տեսուչներին ամրակցված տեսախցիկներով, որոնց արժեքը 149 հազար 285 դրամ է:

Ճանապարհային ոստիկանությունը գնել է նման 700 տեսախցիկ, այսինքն՝ տեսախցիկների համար տրամադրել է 104 մլն 499 հազար 500 դրամ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից մեզ տեղեկացրին, որ տեսախցիկները գնվել են ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին։ Դրանք չինական արտադրության են, ձեռք են բերվել  Advanced Plus Group Ltd ընկերությունից:

Ճանապարհային ոստիկանությունը պայմանագիրը կնքել է Վարդան Ասատրյան անհատ ձեռնարկատիրոջ և «Ալիկանտե» ՍՊԸ-ի հետ, որոնք էլ մատակարարել են ապրանքը:

Նշենք, որ այս «Ալիկանտե» ՍՊԸ-ն, որի ղեկավարը Ավետիկ Բաբինյանն է, առաջին անգամ չէ, որ ՃՈ-ին տեխնիկա է մատակարարում: Մինչ այս ՍՊԸ-ն մայրաքաղաքի  հետիոտնային անցումների վրա տեղադրել է արևային մարտկոցով լիցքավորվող լուսարձակներ, բացի այդ ընկերությունը ՃՈ-ին մատուցել է 395 միավոր պարեկային ծառայություն և հատուկ ուղեկցումներ իրականացնող, ինչպես նաև ծառայողական և հետաքննչական ավտոմոբիլների վրա տեղադրված լուսաձայնային սարքավորումների, ռադիոկայանների տեխնիկական սպասարկման և վերանորոգման ծառայությունները: Պայմանագրի արժեքը 6 մլն դրամ է:

ՃՈ տեսուչների համազգեստներին ներկայումս ամրակցված են «Body Worn Camera WA7 special 4» մոդելի տեսախցիկներ, ձեռքբերման պայմանագրից տեղեկանում ենք, որ դրանք 180 աստիճան նկարահանման հնավորություն ունեն, հեռակառավարվող են և ջերմակայուն:

%d0%b1%d0%b5%d0%b7%d1%8b%d0%bc%d1%8f%d0%bd%d0%bd%d1%8b%d0%b9

Տեսախցիկների ձեռք բերման պայմանագրի ընդհանուր արժեքը 108 մլն 449 հազար 999 դրամ է, այսինքն՝ այս գումարից 4 մլն դրամը բաժին է ընկնում մատակարարներին՝ կատարած ծառայությունների համար, քանի որ 104 մլն 499 գազար դրամ արժեն միայն տեսախցիկները: Տեսախցիկները 2016 թ.-ի արտադրության են։

Որքա՞ն է մեկ տեսախցիկի արժեքը Չինաստանում: Advanced Plus Group Ltd ընկերությունից ի պատասխան մեր հարցման տեղեկացրին, որ այն արժե 248 դոլար, ներկայիս փոխարժեքով 119 հազար 660 դրամ, բայց սա մանրածախ գնման արժեքն է, իսկ մեծածախի դեպքում, ինչպես եղել է ոստիկանության պարագայում՝ 700 օրինակ գնելիս մեկ տեսախցիկի արժեքը լինում է 232 դոլար, այսինքն՝ մոտ 111 հազար դրամ:

tesaxcik

Ստացվում է, որ Հայաստանում ՃՈ-ին մեկ տեսախցիկը մատակարարվել է 49 հազար դրամով ավելի բարձր գնով՝ շուրջ 150 հազար դրամով.«Բավականին խելամիտ գումարներ է ներկայացվել»,- խոսելով այս հանգամանքի մասին՝ ասաց Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի անդամ Սամսոն Գրիգորյանը:

Նա հիմնավորում է պնդումը. «Ամենաքիչը 25 տոկոս կգար մաքսազերծումը, որը կարծում եմ՝ բոլորի համար միևնույն է, տարբերություն չկա ՃՈ է, թե անհատ որևէ ներկրող, գալիս է մոտավորապես 25 հազար դրամ մաքսազերծումը, ճանապարհածախսով լոգիկային մոտիկ գումար են նշել»:

Մասնագետները գտնում են, որ սա անարդյունավետ ծախս է

Եթե գնման գործընթացում մասնագետները խնդիր չեն տեսնում, ապա այս տեսախցիկների ներմուծման նպատակայնության վերաբերյալ դժգոհությունները շատ են:

Ոստիկանությունից նախորդ ամիս մեզ տեղեկացրեցին, որ ՃՈ ծառայողների համազգեստին ամրացված տեսախցիկներով հունիս ամսից հետո կոռուպցիոն որևէ դեպք չի հայտնաբերվել: Նրանք համարում են, որ այս հանգամանքը հենց այդ տեսախցիկների տված արդյունքն է։

Իսկ ինչպե՞ս պետք է հայտնաբերվեին կոռուպցիոն դեպքեր, երբ դրա հավանականությունը հավասարվում է զրոյի, ինչո՞ւ, պատասխանը շատ պարզ է, նախ այս տեսախցիկների նկարահանածը պահպանվում է 48 ժամ, եթե իհարկե, այդ ընթացքում դրա կարիքը չզգացվի:

Մյուս կողմից էլ տեսախցիկներով նկարահանված նյութերը դիտելու նպատակով օգտագործվում է համապատասխան ծրագիր պարունակող մեկ կրիչ, որը տեղադրելով անհրաժեշտ տեխնիկական բնութագիր ունեցող համակարգչի մեջ՝ հնարավոր է լինում դիտել նկարահանված նյութերը։ Այսինքն, նկարահանված նյութերը, ըստ անհրաժեշտության, հնարավորություն ունեն դիտելու ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողները։

23-23-23-2-426x330Տվյալ պարագայում կոռուպցիոն ռիսկեր ու երևույթներ բացահայտելու համար անհրաժեշտություն է առաջանում մոնիթորինգի ենթարկել բոլոր տեսախցիկներով նկարահանածը, 700 տեսախցիկի արձանագրածը դժվար թե ոստիկանությունը հետևողական ուսումնասիրի, բացի ցանկությունից, բացակայում են նաև ռեսուրսները: Չէ որ ո՛չ կաշառք պահանջող, կաշառք վերցրած ՃՈ տեսուչը կամ վարորդը այդ մասին բացահայտ չեն հայտարարի, առավել ևս, որ տեսախցիկները հնարավորություն են տալիս դադարեցնել տեսագրությունը՝ համապատասխան վահանակը սեղմելու միոջոցով:

Այս տեսախցիկներով արձանագրածը նաև անհնարին է դառնում դատարաններում օգտագործելու համար, մինչև վարորդը դիմում գրի և ներկայացնի ՃՈ-ին, տեսագրությունն արդեն իսկ առկա չի լինի:

Թեև ոստիկանությունը հայտարարում է, որ ՃՈ տեսուչը չի կարողանա իր ցանկությամբ անջատել սարքը, քանի որ «չֆիքսված յուրաքանչյուր րոպեի համար նա պարտավոր կլինի հիմնավոր բացատրություն ներկայացնել ղեկավարությանը», սակայն Վարորդի Ընկեր իրավապաշտպան հասարակական կազմակերպության Սերգեյ Ղահրամանյանը փոխանցեց, որ իրենց դիմած մի քանի վարորդների ՃՈ տեսուչները վստահեցրել են, որ կարող են անջատել տեսախցիկն ու այդպես էլ արել են: ՀԿ ղեկավարի խոսքերով՝ առավել ռիսկային է նաև այն, որ ՃՈ տեսուչները ներկայումս կարող են վարորդներից գանձել տուգանքի գումարը. «Եթե կարող է տեղում անջատի տեսուչը տեսախցիկը, միգուցե վարորդը առձեռն տա և նա չի գրանից, կստացվի, որ չի մուծել, կամ էլ կարող է անջատել ու գումար վերցնել, այդ պարագայում ստացվում է կաշառք, դրամաշորթություն և այլն»:

mqdefaultՄեր զրուցակիցը չի հասկանում՝ ի՞նչ իմաստ կա ծախսել 100 մլն դրամից ավելի գումար տեսախցիկների համար, երբ Երևանում և մարզերում ճանապարհային երթևեկության նշանները, լուսացույցները Երևանի և մարզերի շատ հատվածներում տեղադրված չեն. «Այդ 108 մլն դրամը հավանաբար սկզբնական փուլում է, քանի որ հաստատաբար այս գործունեությունը շարունակական կլինի, նման արժողությամբ տեսախցիկների սպասարկման ժամանակահատվածը երկարաժամկետ չի լինի, եթե 108 մլն դրամ տրամադրում են, որ ՃՈ տեսուչը տուգանի և տեղում գումարը ստանա, ապա նույնն անում են նաև բանկերով և տերմինալներով»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Աքիլես հասարակական կազմակերպությունը մշտապես դեմ է եղել, որ ՃՈ տեսուչներին վարորդները մուծեն տուգանքի գումարները: ՀԿ ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանն ասում է, որ ժամանակին նույնպես կիրառվել է այս գործելաոճը, սակայն եղել են դեպքեր, երբ կայացվել են կեղծ որոշումներ. «Ձևաթուղթը սերոքս էր արվում և այդ «սերոքսի» վրա գրում էր տեսուչը, բայց ոչ մի հաշվետվություն դրան չկար, որովհետև կեղծ փաստաթուղթ է տրվել»,- նշեց պարոն Հովհաննիսյանը:

Նա շեշտում է, ՃՈ տեսուչների կողմից արձանագրած տեսագրությունները դիտարկվում են այն դեպքերում, երբ լինում են բողոքներ, այսինքն՝ ամենօրյա հսկողություն չկա նրանց նկատմամբ:

Իրավաբան.net-ը նաև հարցում է իրականացնել վարորդների շրջանում, մեր քաղաքացիները կարծում են, որ այս տեսախցիկների տեղադրումը որոշ չափով կօգնի կոռուպցիայի դեմ պայքարին, կան նաև թերահավատ վարորդները, նրանցից ոմանք էլ շեշտեցին՝ չեն ցանկանում, որ իրենց նկարահանեն:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ