Անկարայում ՌԴ դեպանի վրա հարձակումը կազմակերպել է Սաուդյան Արաբիան. փորձագետ. life.ru

Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին կարծում է, որ Թուրքիան մեղավոր է միայն նրանում, որ երկրում չի կարողանում ապահովել նորմալ իրավիճակ: Փորձագետի կարծիքով, ամենայն հավանակությամբ Ժամանակակից մշակույթի թանգարանի վրա հարձակման հետևում կանգնած է Սաուդյան Արաբիան: Այս մասին հայտնում է life.ru լրատվական գործակալությունը:

«Իմ կարծիքով, այս իրավիճակը հանդիսանում է վրեժ Հալեպում պարտության համար: Այս պահի դրությամբ, քանի դեռ քննությամբ չի պարզվել կատարվածը, պատվիրատուները կարող են լինել միայն Սաուդյան Արաբիայից, իսկ ավելի կոնկրետ թագաժառանգի ժառանգ Մուհամեդ բեն Սամանը, ում համար Հալեպի պարտությունը  աղետալի է:

Որպես պատվիրատու կարող էին հանդես գալ նաև թուրք ազգայինականները, բայց իմանալով Էրդողանի բնավորությունը, Թուրքիայի տարածքում դա գրեթե անհնարին է: Մեծ հավանակությամբ դա կարող էին անել նաև քաթարցիները, քանի որ Քաթարը մեծ հավակնություններ ունի Սիրիայում և պատրաստվում է այնտեղ պատերազմ տանել»-նշում է Սատանովսկին:

Նյութի շարունակությունը՝ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել