Մի շարք ՊՈԱԿ-ներ լուծարվեցին և վերակազմակերպվեցին

Կառավարության երեք որոշումներ ուժը կորցրել են, իսկ մեկն ուժի մեջ մտել: Այսպես ուժը կորցրել են «Ագարակ» պատմամշակութային արգելոց» պետական ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու մասին, «Ագարակ» պատմամշակութային արգելոց» պետական ոչ առեվտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին և «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու մասին որոշումմները և այլն:

Կառավարության մեկ այլ որոշմամբ, որն այսօր ուժի մեջ է մտել, այս և այլ ՊՈԱԿ-ներ վերակազմակերպվում են:

Նշվում է, որ «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվում է՝ միացվելով «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը,  «Երաժշտագիտական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվում է՝ միացվելով «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, «Ցուցահանդեսային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվում է՝ միացվելով «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Այս ՊՈԱԿ-ները ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ են, դրանք իրականացնում են նույնաբովանդակ և կրկնվող գործունեություն, ուստի միացման ձևով կվերակազմակերպվում են, ստեղծվում է արգելոց մասնաճյուղ, ինչպես նաև որոշման ընդունումը նպաստում է պետական բյուջեում ծախսերի նվազեցմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել