Իրավաբանների հայկական ասոցիացիան խոշտանգումների վերաբերյալ ուսումնասիրություն է կատարել

ՀՀ դատախազության և Իրավաբանների հայկական ասոցիացիայի միջև ձևավորված համագործակցության շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիան՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ կատարել է ուսումնասիրություն` ուղղված խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելմանը:

Աշխատության մեջ վեր են հանվում մի խումբ հիմնախնդիրներ, դրանք վերլուծվում են միջազգային և ներազգային իրավական ակտերի միջոցով:

Աշխատության հեղինակներն առաջարկում են օրենսդրական մակարդակով երաշխավորել արգելանքի վերցվելու հենց սկզբնական փուլում բժշկական զննության ենթարկվելու անձի իրավունքը, ինչպես նաև երաշխավորել անձին փաստացիորեն ազատությունից զրկելու պահի էլեկտրոնային ամրագրումը, ողջամտորեն որպես կանոն հարուցել քրեական գործ` խոշտանգումների, դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկվելու մասին համապատասխան տեղեկատվությունը ստանալու արդյունքում, ամրագրել, որ ազատությունից զրկված անձի, կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կամ մասնակցությամբ իրականացվող քննչական գործողությունների ընթացքը ենթակա է պարտադիր տեսաձայնագրման և վերջում՝ սահմանել, որ արագացված դատական քննության կիրառումն արգելվում է այն դեպքերում, երբ քրեական գործի, առկա ապացույցների նախնական ուսումնասիրությունը, կամ ամբաստանյալի արտաքին տեսքը վկայում է այն մասին, որ ամբաստանյալը ենթարկվել է խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:

Աշխատությունը սույն թվականի դեկտեմբերի 16-ին Իրավաբանների հայկական ասոցիացիան ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազություն:

Աշխատությանը կարող եք ծանոթանալ` այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել