Իրազեկում ամանորյա տոներին ընդառաջ

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ոստիկանությունը բազմիցս տեղեկացրել է, որ ՀՀ սահմանային բոլոր անցման կետերում գործում է հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու և անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու շուրջօրյա ծառայություն:
Այսինքն, այն դեպքում, երբ քաղաքացին որոշել է դուրս գալ երկրից, սակայն աշխատանքային ժամից հետո կամ ոչ աշխատանքային օրերին հնարավոր չէ դիմել անձնագրային ծառայություն, կարող է սահմանային անցման կետում դիմել վերը նշված գործողությունների համար (անկախ շաբաթվա օրից և ժամից):

Անհրաժեշտ է ընդունել ի գիտություն, որ մինչև 35 տարեկան զինապարտ ՀՀ քաղաքացիները իրենց հետ պետք է ունենան զինվորական գրքույկ կամ զինհաշվառումը հավաստող այլ փաստաթուղթ:

Անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար պետական տուրք չի գանձվում, օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար մեկ տարվա դիմաց գանձվում է 1.000-ական դրամ և անկախ գործողության տեսակից, ինչպես նաև ժամկետից 10.000 դրամ արտաբյուջետային վճար (10.000 դրամը միայն սահմանային անցման կետում դիմելիս):

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել