Հրդեհ Երևանում

Դեկտեմբերի 17-ին, ժամը 13.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում` ավտոտնակից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տնակում (7 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.26-ին, մարվել՝ 13.34-ին: Այրվել են կենցաղային իրեր և տնակի ներսի երեսպատումը: Այս մասին հայտնում եմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել