Գողությունը բացահայտվեց

Դեկտեմբերի 12-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1974 թ. ծնված Նունե Ն.-ն և հայտնել, որ թիվ 46 երթուղու ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը՝ 300.000 դրամով և անձնագրերով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության բաժնից:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Աբովյան փողոցի թիվ 38 հասցեից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել