ՄԻՊ աշխատակազմը նոր ավտոմեքենա է գնել

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նոր ավտոմեքենա է գնել: Դեկտեմբերի 7-ին պայմանագիր է կնքվել «Տոյոտա-Երևան» ընկերության հետ՝ 2016 թվականի, բոլորվին նոր, սև գույնի, սեդան թափքով, 2.5 լիտր շարժիչի ծավալով  Toyota Camry-ի ձեռքբերման համար:

Տեխնիկական բնութագիրն այսպիսին է.

«Չշահագործված, թողարկման տարեթիվը 2016թ, առավելագույն վազքը չի կարող գերազանցել 1000կմ, թափքի տեսակը` սեդան, գույնը՝ սև մետալիկ, երկարությունը` 4825մմ, լայնությունը` 1850մմ, բարձրությունը՝  1480մմ, շարժիչը` բենզինային` Dual VVT-i շարժիչի աշխատանքային ծավալը ոչ ավել քան 2.5լ,   4 գլանային,  շարժիչի հզորությունը` առնվազն 181 Ձ/ՈՒ, EURO 4,  փոխանցման տուփը՝ ավտոմատ-տիպտրոնիկ 6 աստիճան, անվահեծերը՝ թեթեվաձույլ ալյումինե առնվազն R-16 վառելիքի ծախսը` 100կմ համար՝   առավելագույնը 11 լիտր,  Անվտանգության ABS (արգելակների ապաբլոկավորման), VSC, EBD, (արգելակման ուժի բաշխման, կուրսային կայունության) համակարգեր, առնվազն 8 հատ անվտանգության բարձիկներ, հակամշուշային առջևի և հետևի լուսարձակներ,  կենտրոնական փական հեռակառավարմամբ, 2-գոտի կլիմատ կոնտրոլ, բորտ համակարգիչ, բոլոր ապակիները էլեկտրակառավարվող, արտաքին հայելիները էլեկտրակառավարվող և տաքացվող, լուսադիոդային ցերեկային լույսեր,  բազմաֆունկցիոնալ ղեկանիվ, AM/FM/CD/ Bluetooth աուդիոհամակարգ` առնվազան 6 բարձրախոսներով, USB/AUX մուտքերով,  սենսորային մոնիտոր հետադարձ տեսախցիկով, լուսարձակները հալոգենային, լույսի և անձրևի սենսորներ, սրահի ձևավորումը կտոր և փայտ, առջևի և հետևի կայանման սենսորներ,  առջևի նստատեղերը տաքացվող, լուսարձակները լվացվող,   սարքավորված՝ ձայնային և բարձրախոսային համակարգով, դիմացից լուսադիոդային  գունավոր լուսարձակներով,  ռադիոկապով,  լրացուցիչ վարդակներով, քաշը 1530-1540կգ, հետևի նստատեղերը ծալվող, Տոյոտա Քեմրի (Toyota Camry)»:new-picture-1

Մեքենայի համար վճարվել է 11.8 միլիոն դրամ կամ շուրջ 24 հազար դոլար:

Մեքենայի համար նախատեսված գումարը վճարվել է պետական բյուջեի միջոցներից:

Իրավաբան.net

  Դիտվել է`