Կին ոստիկան. «Իմ մեծ երազանքն է մնացել Հարվարդի համալսարանում սովորելը»

Դրսում ծառայություն իրականացնող պարեկապահակետային ծառայության հատուկ ստորաբաժանման ոստիկանները շատ լավ են զգում, երբ իրենց կողքին կին ոստիկան է լինում: Ասում եմ, որ այդ դեպքում մարդկանց ուշադրության կենտրոնում են լինում: Բայց հետո հասկանում եմ՝ ոչ թե իրենք են մարդկանց ուշադրության կենտրոնում, այլ կին ոստիկանները:

.Իրավաբան.net-ը շարունակում է «Ոստիկան հայուհիներ» հատուկ նախագիծը: Այս անգամ առաջարկում ենք կարդալ պարեկապահակետային ծառայության հատուկ ստորաբաժանման դասակի հրամանատար, լեյտենանտ Արաքս Կարապետյանի հետ բլից հարցազրույցը:

.Ապագա ոստիկանուհին 4 տարեկանից երգել է «Գանձեր» երգչախմբում, հաճախել է դաշնամուրի և անգլերենի պարապմունքների, պարել է բալետ, ապա սպորտային պարեր, զբաղվել լողով, նկարչությամբ, կավագործությամբ, գոբելենագործությամբ: Արաքս Կարապետյանի մորեղբայրը միշտ կատակել է քրոջ աղջկա հետ, թե մնացել է միայն, որ ֆուտբոլի խմբակ հաճախես: Ավելի ուշ ստացել է մագիստրոս հոգեբանի կոչում: Այժմ ոչ միայն պարեկապահակետային ծառայության հատուկ ստորաբաժանման դասակի հրամանատարն է, այլ նաև գումարտակում դասավանդում է հոգեբանություն և անգլերեն: .

.– Երեք բառ, որով կբնորոշեք Ձեզ:

– Արդար, ողջամիտ ու ջերմ: .

.-Ինչպ ե˚ս է անցել ոստիկանուհու մանկությունը:

– Բակում շատ չեմ խաղացել: Բայց եթե իջնում էի բակ, ապա ոչ մեկ ոչ մեկի հետ չպետք է կռվեր, սիրում էի կարգ ու կանոն հաստատել: Լիդերի բնավորության գծերն իմ մեջ մանկությունից է եղել: .

.– Փոքր ժամանակ միլիցա – միլիցա խաղացե˚լ եք:

– Ո´չ:  .

.– Իսկ որո˚նք են եղել մանկության տարիների խաղերը:

– Չեմ խաղացել: Իմ զբաղվածությունը շատ է եղել, ես բակ հասկացությունը մոռացել եմ: Միակ խաղը, որ լավ էր ստացվել ինձ մոտ՝ «պահմտոցին» է եղել: Մյուս խաղերը զարգացնելու ժամանակ չեմ ունեցել: Ճիշտ է, ժամանակ է եղել, որ ես չեմ ցանկացել այդքան պարապմունքների հաճախել, անգլերեն պարապել: Բայց այստեղ տեղին է հիշել Ֆրիդրիխ Նիցշեի խոսքերը. «Ինչը մեզ չի սպանում, մեզ ավելի ուժեղ է դարձնում»: .

.– Մայրիկի կոշիկները հագե˚լ եք:

– Իհարկե, կոկետությունն իմ արյան մեջ է: Ես երբեք չեմ մտածել, որ «բատինկաներ» կհագնեմ, քանի որ առհասարակ «բոթաս» չեմ հագել:

.– Սիրած գիրքը:

– Չունեմ, ուղղակի կան գրեքեր, որոնք ինձ համար կատարսիսի միջոց են: Շատ եմ սիրել ռուսական գրականություն: Վերջին հեղինակը, որի գրքերը կարդացել եմ եղել է Պաուլո Կոելոն: Համարում եմ ժամանակակից և հետաքրքիր երևույթ: Ինչու եմ ասում՝ երևույթ, որովհետև նա այնքան հեշտ է գրում և դրա մեջ այնքան ռոմատիզմի կա: Հայ գրականությունից շատ եմ սիրում Վիլյամ Սարոյան: .

.– Սիրած աֆորիզմները:

– «Ինչը մեզ չի սպանում, մեզ ավելի ուժեղ է դարձնում»: «Չկա չեմ կարող, կա չեմ ուզում»:

– Սիրելի զբաղմունքը:

– Շատ սիրում եմ խոհանոցում պատրաստել: Երբ ժամանակ եմ ունենում, ինչ-որ բան պատրաստում եմ ու կանչում ընկերներիս, հարազատներիս: .

.– Ինչի˚ մասին էիք երազում պատանեկության տարիներին:

– Ուզում էի լավ հոգեբան դառնալ: Շատ եմ սիրել երազել ու փորձել եմ կյանքում իրականացնել երազանքներս: Պատանեկության տարիներիս լի էր երազանքներով, հիմա քիչ եմ երազում, որ շատ վատ է: Ռոմատիզմս է կորել: Փոքր ժամանակ միշտ նայում էի մեր տանը գտնվող այն ամսագիրը, որտեղ կային աշխարհի լավագույն բոլոր համալսարանները: Իմ մեծ երազանքն է մնացել Հարվարդի համալսարանում սովորելը:

– Ամեն պարագայում հմայիչ լինելու Ձեր գաղտնիքը:

– Կանացիությունն է: Այն պետք է և´ ժառանգել, և´ այդպիսին ծնվել: Ճիշտ է, ասում են՝ այն աղջիկը, որը փոքր ժամանակ տիկնիկով չի խաղում, ոչ պակաս կանացի կդառնա, որքան այն աղջիկը, որը մեքենայով է խաղում, բայց ես կարծում եմ, որ, ամեն դեպքում, ավելի կանացի կլինի այն աղջիկը, որը տիկնիկով է խաղացել: Որովհետև փոքր տարիքում նրա մեջ մայրական բնազդը սկսում է զարգանալ: Ես մինչև 8-րդ դասարան խաղացել եմ տիկնիկով՝ չնայած այն հանգամանքին, որ ինձ հարազատներս ու շրջապատս շատ լուրջ է համարել՝ համեմատելով տարիքիս հետ:

.– Իսկ որևէ մեկին արդեն ձերբակալե˚լ եք՝ մեղադրանքով՝ հավերժ իմ կողքին ես մնալու:

– Ոչ:

.– Խորհուրդ, որը կտաիք…

– Կուզենայի, որ մենք գիտակցեինք, որ մեր առօրյայում ժամերն ու րոպեները հենց այնպես չսպանենք: Չզբաղվենք մի բանով, որն անհեթեթություն է: Մարդը, ըստ իս, էգոիստ է: Որովհետև եթե ես մի լավ բան եմ անում դիմացինի համար, ես այն նրա համար չեմ անում, ինձ համար եմ անում, որպեսզի հետո ինձ լավ զգամ:

.– Դուք կին ոստիկան եք և…

-… դրա համար հպարտ եմ, որը երբեք չպետք է շփոթել գոռոզության հետ: Ոստիկանությունում աշխատելն ինձ համար հայրենանվեր աշխատանք է: Ես չեմ խոսում հայրենասիրության մասին, քանի որ դա այնքան բարձր հասկացություն է, որ ես չէ, որ պետք է խոսեմ դրա մասին: Դրա մասին խոսել և արել են ինձանից շատ ավելի կարևոր մարդիկ: Բայց եթե ես կարողանամ անել մի բան, որի մեջ հայրենանվեր թեկուզ մի մասնիկ կլինի, ապա ես դրա համար գոհ կլինեմ ինձնից: Այնքան հոգի և սրտացավություն եմ դրել այս գործիս մեջ, որ հուսով եմ՝ կքաղեմ, չնայած արդեն քաղում եմ…

Կարդացեք նաև Պարեկապահակետային ծառայություն իրականող հատուկ ստորաբաժանման ոստիկան, լեյտենանտ Էլեն Բաբայանի հետ հետ հարցազրույցը:

.Հարցազրույցը` Նունե Հովսեփյանի

Լուսանկարները` Զաքար Իսկանդարյանի

Մտահղացման հեղինակ` Կարեն Զադոյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել