Հայաստանի միլիոնատեր մարզպետները

Հայաստանի մարզպետները բավականին խոշոր կարողությունների տեր են: Այս նյութում ընթերցողին ենք ներկյացնում Հայաստանի 5 մարզպետների դրամական միջոցներն ու եկամուտները:

Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ուն մեկ անշարժ գույքի տեսակ: Այս մասին նշվում է նրա հայտարարագրում:

%d0%b1%d0%b5%d0%b7%d1%8b%d0%bc%d1%8f%d0%bd%d0%bd%d1%8b%d0%b9

Մարզպետի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու պաշտոնը ստանձնելու օրվա, այսինքն՝ մարտի 3-ի դրությամբ կազմել է 5 մլն դրամ, 35 հազար ԱՄՆ դոլար և 3 հազար եվրո:

585

Ռուբիկ Աբրահամյան

2014թ.-ին պաշտոնը ստանձնել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է FORD COURRIER VAN 1.3 մակնիշի ավտոմեքենա, բացի այդ, ունեցել է 7,6 մլն դրամ, 33 հազար դոլար և 15 հազար եվրո: Բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները՝ աշխատավարձը կազմել է 2,1 մլն դրամ, տարվա վերջում պաշտոնատար անձի դրամական միջոցներն ավելացել են՝ կազմելով 10 մլն դրամ և 35 հազար դոլար, 15 հազար եվրո, աճել են նաև եկամուտները՝ հասնելով 3,3 մլն դրամ:

Հաջորդ տարի, 400 հազարով ավելացել են դրամով միջոցները: Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից մարզպետն ունեցել է 5,8 մլն դրամ եկամուտ, այսինքն՝ մարզպետի աշխատավարձը ամսական կազմում է շուրջ 489 հազար դրամ:

Մարզպետի 26-ամյա որդին՝ Էմին Աբրահամյանը 2014թ.-ին 10 մլն դրամ նվիրատվություն է ստացել, իսկ մյուս որդին՝ 25-ամյա Գոռը 11 հազար դոլար նվիրատվություն, ընդ որում՝ այս զավակը նաև ձեռնարկատիրությամբ է զբաղվում, 2014թ.-ին նա ձեռնարկատիրական գործունեությունից 2014թ.-ին ստացել է 4 մլն, իսկ 2015թ.-ին 1,5 մլն դրամի եկամուտ: Ի դեպ, մարզպետն այլ հասցեում է գրանցված, ընտանիքի մյուս անդամներն՝ մեկ այլ:

Պաշտոնատար անձի կինը՝ Նաիրա Ներսիսյանը «այլ եկամուտներ» տողի տակ ստանում է դրամական միջոցներ, նրա դրամական միջոցները 2015թ. վերջում կազմել են 18 մլն դրամ, 16 հազար եվրո և 21 հազար դոլար:

456

Աշոտ Ղահրամանյան

ՀՀ Արմավիրի մարզպետը Աշոտ Ղահրամանյանն է: 2011թ. նա ունեցել է 15,6 մլն դրամ, հաջորդ տարվա վերջում՝ 16,7 մլն դրամ, 2013թ.-ին 18,3 մլն դրամ, 2014-ի վերջում 21,3 մլն, նախորդ տարի մարզպետի դրամական միջոցները նվազել են՝ հասնելով 18,3 մլն դրամի, աշխատավարձը տարվա ընթացքում կազմել է 6,2 մլն դրամ, այսինքն՝ ամսական շուրջ 524 հազար դրամ: Պաշտոնատար անձի կնոջ դրամական միջոցները 2015թ. վերջում կազմել են 21,3 մլն դրամ, իսկ եկամուտները համեմատաբար քիչ են, աշխատավարձը տարվա կտրվածքով 2015թ. եղել է 1,1 մլն դրամ:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը 2011թ. եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ այդ տարի նա 18 մլն դրամով գնել է Nissan Murano 2.0 մակնիշի ավտոմեքենա, իսկ 4 մլն դրամով այլ գույք է վաճառել:

2012թ.-ին պարոն Գրիգորյանը ստանձնել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը, ներկայացրել հայտարարագիր, ըստ որի՝ պաշտոնատար անձն ունի մեկ անհատական բնակելի տուն և երեք հողամաս, դրամական միջոցները 2011թ. չի հայտարարագրել: Տարօրինակն այն է, որ մարզպետը 2013, 2014 և 2015թ.-ին ոչ մի դրամական միջոց չի հայտարարագրել, սակայն ունեցել է եկամուտներ աշխատավարձի տեսքով՝ տարեկան 6,1 մլն դրամ:

520

Արթուր Նալբանդյան

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը 2011թ. ստացել է 50 մլն դրամ և 80 հազար դոլար նվիրատվություն, այդ իսկ պատճառով նրա դրամական միջոցները տարվա վերջում կտրուկ ավելացել են: Այսպես 2011թ. սկզբին նա ունեցել է 3 մլն դրամ և 2 հազար դոլար, իսկ տարվա վերջում՝ 53 մլն դրամ և 82 հազար դոլար:

2012թ. վերջին մարզպետի դրամով միջոցները կտրուկ նվազել են՝ հասնելով 2,4 մլն դրամի, փոխարենը ավելացել են դրամով միջոցները՝ 82-ից դառնալով 208 հազար դոլար, ըստ էության պարոն Նալբանդյանը դրամը փոխանակել է դոլարով:

2015թ.-ին մարզպետն իր դոլարով միջոցները որպես փոխառություն է հանձնել, և ստացել է 5,5 մլն դրամի եկամուտ: Պաշտոնատար անձի կինը մինչև 2015թ. սկիզբն ունեցել է 6 մլն դրամ, իսկ վերջում՝ ոչ մի լումա դրամական միջոց:

Շարունակելի:

Գ.Թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել