Դատական նիստի ընթացքում դատախազը վրդովվել է և հարձակվել փաստաբանի վրա

Փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախումբն ահազանգ է ստացել փաստաբան Գեորգի Մելիքյանից (արտոնագիր 1798) առ այն, որ 2016 թվականի դեկտեմբերի 13-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում (նախագահությամբ` դատավոր Ա.Ադամյան) գտնվող գործի քննության ընթացքում, նույն գործով հանդես եկող դատախազ Կ. Ներսիսյանը, փաստաբանի կողմից իր մասնագիտական գործողությունների կապակցությամբ վրդովվել է, և հարձակվել փաստաբանի վրա, վիրավորել, դատական նիստերի դահլիճի խոսափողը նետել փաստաբանի ուղղությամբ, որից հետո փաստաբանին հրավիրել է դուրս՝ հարցերը պարզաբանելու համար:

Նշված դեպքի առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախումբը տեղեկացրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահին և փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի համակարգողին:

Հետագա զարգացումների մասին լրացուցիչ կտեղեկացնենք։ Այս մասին հայտնում են ՀՀ փաստաբանների պալատից:

Լուսանկարում փաստաբան Գեորգի Մելիքյանն է:

Լուսանկարը՝ ՀՀ փաստաբանների պալատի կայքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել