Բժիշկներին չհաջողվեց փրկել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի կյանքը

Բժիշկներին չհաջողվեց փրկել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի կյանքը: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկացավ «Նաիրի» բժշկական կենտրոնից: Արմեն Երիցյանը մահացել է երկատև ծանր հիվանդության հետևանքով:

Նշենք, որ այսօր նախարարը անգիտակից վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ստորև ներկայացնում ենք Արմեն Երիցյանի կենսագրությունը․

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1960 թ., դեկտեմբերի 25, ք. Երևան

Կրթություն
Ավարտել է Երևանի Կիրովի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցը
1986 թ. – ավարտել է ՆԳՆ Կալինինգրադի միլիցիայի դպրոցը
1990 թ. – ավարտել է ԽՍՀՄ Վոլգոգրադի ՆԳՆ բարձրագույն քննչական դպրոցի իրավագիտության ֆակուլտետը
1996 թ. – ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան
1996-1999թթ. –  ՌԴ Նախագահին կից պետական ծառայության ռուսական ակադեմիա (դոկտորանտուրա)

Աշխատանքային գործունեություն
1982-2010 թթ. – ծառայել է ՀՀ ոստիկանության համակարգում` արտաքին ծառայության միլիցիոներից մինչև ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ
2010 թ. մարտից – ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
2014 թ. դեկտեմբերի 1-ից   ՀՀ Նախագահի  հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար
2016 թ. փետրվարի 24-ի ՀՀ Նախագահի ՆՀ-197-Ա հրամանագրով ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից
2016 թ. փետրվարի 24-ի ՀՀ Նախագահի ՆՀ-198-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

Կոչում
Գեներալ-մայոր

Պարգևներ
2000 թ. – «Արիության մեդալ» ՀՀ Նախագահի կողմից
2006 թ. – «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ ՀՀ Նախագահի կողմից
2006 թ.- «Մխիթար Գոշ» մեդալ ԼՂՀ Նախագահի կողմից
2009 թ.- ՀՀ վարչապետի հուշամեդալ
2012 թ.- ԼՂՀ վարչապետի հուշամեդալ
2012 թ.- «Մարտական ծառայության մեդալ» ՀՀ Նախագահի կողմից

Մի շարք գերատեսչությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից մեդալներ, անվանական զենքեր

Այլ տվյալներ
1979-81 թթ. – ծառայել է խորհրդային բանակում
13 մենագրությունների, 3 միջազգային իրավական ակտերի ժողովածուների և 100-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:

Գիտական աստիճան
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ԵՊՀ իրավագիտության մասնագիտական խորհրդի անդամ
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական խորհրդի անդամ
Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի /հայկական մասնաճյուղ/ իսկական անդամ
Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի /հայկական մասնաճյուղ/ իսկական անդամ
Հայաստանի Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի իսկական անդամ
Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի իսկական անդամ
Գիտությունների և մշակույթի արևմտաեվրոպական ակադեմիայի պատվավոր անդամ
«Արարատ» գիտության միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ
Աշխարհի ազգերի հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր, երեք թոռ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել