Պահանջել է կաշառք «Փարոս» ծրագրում ընդգրկելու համար

Դեկտեմբերի 9-ին Այգեկ գյուղի մի բնակչուհի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում տվեց, որ Վաղարշապատի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Հ. Ավետիսյանն իրեն «Փարոս» ծրագրում ընդգրկելու համար նոյեմբերի 29-ին պահանջել է կաշառք՝ մեկ ամսվա նպաստի չափով՝ սպառնալով, որ գումարը չտալու ղեպքում կզրկի «Փարոս»-ից։

Նույն օրր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Արագածոտնի մարզային վարչության և Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Հրաչյա Ավետիսյանը բռնվեց իր աշխատասենյակում կաշառք ստանալու պահին։
Քննությունը շարունակվում է։

Ծանուցում: Կայքի օպերատիվ նյութերը վերջնական ճշմարտության հավակնություն չունեն, իսկ դեպքերը ներկայացվում են անմեղության կանխավարկածի և քննության շահերի պահպանման տեսանկյունից: Վերջնականը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռն է:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ