Նախկինում նույն ապրանքը մաքսազերծելու համար 25 օր էր պահանջվում, այսօր՝ 4 օրում կատարեցին. գործարար

Ֆեյսբուքյան օգտատեր Հովհաննես Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այս երկրում բան է փոխվում ժողովուրդ… վստահ չեմ ինչ, բայց որ փոխվում է դա փաստ է:

Այսօր Մաքսային տերմինալից, ոչ ԵՏՄ երկրներից, ապրանք էի ստանում: Անասելի զարմացրեց մաքսային ծառայության աշխատակիցների բարի ու լիակատար մոտեցումը:

Պահանջվող բոլոր փաստաթղթերը ունեի, բոլոր տեսակի պայմանագրերը, կնիքները և այլ պարագաներ կային: Ու իմ ապրանքը մնաց Մաքսային տերմինալում ընդամենը 4 (չորս!!!) օր, որից հետո համաձայն ապրանքի գնի արժեքի որոշմանը ես այն վերցրեցի:

Հատուկ շնորհակալություն պարոն վարչապետին նորարար որոշումների համար, ՊԵԿ նորանշանակ նախագահին և առհասարակ բոլոր Մաքսային ծառայության աշխատակիցներին:

Այս երկրում իրոք բան է փոխվում, ինչ? չգիտեմ, բայց որ սայլը տեղից շարժվել է դա փաստ է: Արագ վերև ենք գնալու, արագ ներքև ենք իջնելու թե սա փոթորիկից առաջ հանգիստ է, դեռ պարզ չէ, ժամանակը, պարոնայք, ցույց կտա:

ՀԳ աշխատակիցը ասում է, որ կարող եմ այսօր բեռը հանել, զարմացել եմ, ասում է Հովհաննես ջան շտապում ես թե չես հավատում, ասում եմ չեմ հավատում:

ՀՀԳ նախկինում նույն ապրանքը մաքսազերծելու համար ինձ պահանջվում էր 20-25 օր, մի 5 անգամ էլ այս թուղթը այն թուղթը տար այստեղ, բեր այնտեղից, մի 30-50 հատ սկան, մի 50-100 հատ էլ տարբեր երկրների ու ուղղությունների հեռախոսազանգեր:

Այս երկրում բան է փոխվում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել