Երկու խոշոր պայթուններ են գրանցվել Թուրքիայում. 29 անձ մահացել է

Գիշերը Ստամբուլում երկու խոշոր պայթուններ են եղել ֆուտբոլային ստադիոնի դարպասների մոտ: Այդ ընթացքում մարզադաշտում խաղում էին երկու ֆուտբոլային թիմեր` «Բեշիկթաշ»-ը և «Բուրսապոր»-ը:

Պայթունները եղել են խաղի մեկնարկից րոպեներ անց:

Թուրքիայում հայտարարվել է համազգային սուգ, պայթունների արդյունքում մահացել է 29 անձ, իսկ 166-ը վնասվածքներ են ստացել: Նշվում է, որ պայթունների թիրախը եղել են անվտանգության աշխատակիցները: Նշվում է, որ հանցագործների նպատակն է եղել հնարավորինս շատ զոհեր տալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել