Ո՞րքան կտուգանվի վարորդը արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն` երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի 150 տոկոսի չափով (1500 դրամ):

Նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար:

Այսինքն` եթե վարորդը տրանսպորտային միջոցը վարել է 98 կմ/ժ արագությամբ, իսկ թույլատրելին 60 կմ/ժ է, ապա նրա տուգանքը կորոշվի հետևյալ եղանակով` 98-60-10(հնարավոր սխալմունք)=28×1500=42 000 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել