Նախագահը եղել է Մատաղիսի և Թալիշի շրջակայքում գտնվող պաշտպանական դիրքերում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 10-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Արցախի հյուսիսային շրջաններից մեկի` Մատաղիսի և Թալիշի շրջակայքում գտնվող պաշտպանական դիրքեր: Այս մասին հաղորդում են նախագահի աշխատակազմից:

Նախագահներն ունկնդրել են զորամասի հրամանատարի զեկույցը, որից հետո հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքներն ու հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները: Հայաստանի Հանրապետության Նախագահը խրախուսել է ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողներին:

ԼՂՀ պաշտպանական մեկ այլ շրջանում տեղի է ունեցել հերթական զորանոցի և զորամասի օժանդակ շինությունների բացում, որից հետո Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը Արցախ այցելած ՀՀ արվեստի գործիչների հետ ներկա են գտնվել շարահրապարակում անձնակազմի համար կազմակերպված համերգին:

Երեկոյան Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ՀՀ և ԼՂՀ նախագահները ներկա են գտնվել «Ամուր հավատք, հզոր բանակ, պաշտպանված հայրենիք» միջոցառմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել