Կարեն Կարապետյանի որոշմամբ արձակուրդ են մեկնել

Դեկտեմբերի 9-ին վարչապետ Կարեն Կարապետյանը որոշումներ է ընդունել, որոնց համաձայն․

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին տրամադրվել է 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը` 2016 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2017 թվականի հունվարի 17-ը ներառյալ:

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին տրամադրվել է 2015-2016 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա արձակուրդի մասը` 2016 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2017 թվականի հունվարի 3-ը ներառյալ։

Տավուշի մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանին տրամադրվել է 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 2016 թվականի դեկտեմբերի 15-28-ը ներառյալ։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել