Ի՞նչ աշխատանքներ են կատարվել կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ դարձնելու ուղղությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը՝ դեկտեմբերի 9-ին, ամփոփվեցին նաև կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցության արդյունքում կատարված աշխատանքները:

«Կառավարություն-ՔՀԿ համագործակացություն» հակակոռուպցիոն համաժողովին մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակաոռուպցիոն կոալիցիայի համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, պաշտոնատար այլ անձիք և հասարակական, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ներկայացվեց, որ առաջին կատարված քայլը ապօրինի հարստացման քրեականացմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակումն է: Գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պրատավորություն ունեցող անձը եթե չի կարողանում հիմնավորել, թե ինչ օրինական ճանապարհով է ստացվել գույքը կամ եկամուտը, ապա նա մեղադրվում է ապօրինի հարստանալու մեջ:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նույնպես կարևորեց հասարակության վստահությունը քրեական հետապնդում իրականցնող մարմինների գործունեության հանդեպ և նրանց աջակցությունը: Նա ներկայացրեց նաև որոշակի ցուցանիշներ. մասնավորապես այս տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հարուցվել է 54 քրեական գործ՝ Դատավորների, ոստիկանության, ԴԱՀԿ ծառայության, Քրեղակատարողական վարչության, Քննչական կոմիտեի, ՊԵԿ-ի աշխատակիցների կողմից հանցագործություններ կատարելու համար: Այս գործերից 19-ի դեպքում մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնատար անձանց:

«Ցանկանում եմ վստահեցնել, որ դատախազությունը ունի օրենքով սահմանված լիազորությունները պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար»,- ասաց Արթուր Դավթյանը:

Երկրորդ հերթին ուսումնասիրվել են, թե ինչ մեխանիզմներ կարող են լինել, որոնք թույլ կտան շրջանցել ապօրինի հարստացման քրեականացման հոդվածից: Դ. Հարությունյանի խոսքով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներկայումս լրացվող հայտարարագրերում շատ են տրված կամ ստացված փոխառությունները: Եվ նոր օրինագիծ մշակեց, որ 2 միլիոն դրամից մեծ արժեք ունեցող բոլոր գործարքները պետք է կատարվեն անկանխիկ տարբերակով. «Իսկ եթե կկատարվեն կանխիկ տարբերակով, ապա դա չի համարվի օրինական եկամուտ և անձը կհայտնվի ապօրինի հարստացման հոդվածի դաշտում»:

Երրորդ քայլն այն է, որ համապատասխան օրինագծով ընդլայնվել են այն անձանց շրջանակը, ովքեր պարտավոր են ներկայացնել գույքի և եկամուտների հայտարարագիր:

Չորրորդ հերթին՝ հակակոռուպցիոն անկախ մարմին ունենալու վերաբերյալ օրենսդրական փաթեթի մշակման ուղղությամբ քննարկումներն են: Այս հարցում քննարկումներ են տարվում՝ ունենալ կանխարգելիչ անկախ մարմին, որը կունենա միայն կրթական և կանխարգելիչ լիազորություններ, թե ունիվերսալա մարմին, որը կունենա նաև քրեական գործ հարուցվելու և նախաքննություն իրականացնելու լիազորություն:

Հինգերորդ կարևոր քայլը վերաբերում է ազդարարների ինստիտուտի ներդրմանը: Ներկայումս քննարկվում են մեխանիզմներ, որպեսզի պետությունն ապահովի նրանց անանունն ու անվտանգությունը՝ օրենքի մակարդակով. «Մենք ստեղծելու ենք տեխնիկական միջոցներով երաշխավորված անանուն հաղորդակցություն իրավապահ մարմինների հետ: Օգտագործվելու են ժամանակակից տեխոնոլոգիաները: Սակայն հաշվի առնելով այն, որ մարդիկ կարող են դրան չվստահել՝ օգտագործեոլւ ենք աշխարհում տարածում գտած և արդյունավետությունն ապացուցած միջոցները», – ասաց Դ. Հարությունյանը:

Կարեն Զադոյանը կարևորեց հակակոռուպցիոն պայքարում տեսանելի արդյունքներ ունենալու հանգամանքը: Նա հիշեցրեց ավելի վաղ ՀՀ Նախագահի խոսքերը, որ խոշոր ձկներին պետք է գլխից բռնել և նշեց, որ միայն այսպիսի խոշոր բացահայտումներից հետո էլ հասարակության կողմից վստահությունը կմեծանա և պետությունը կունենա հանրության աջակցությունը՝ հետագա ռեֆորմներն իրականացնելու համար:

Նշենք նաև, որ այսօր տեղի ունեցավ նաև «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի փակման արարողությունը, որի ժամանակ ամփոփվեցին վերջին երեք տարիներին կատարված աշխատանքները, արդյունքներն ու ձեռքբերումները: Ծրագիրը իրականացվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից («Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ)՝ Եվրամիության և ԵԱՀԿ համաֆինանսավորմամբ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ