ԱԺ-ն ընդունեց պետական բյուջեի մասին նախագիծը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ 2017թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Հաջորդ տարվա բյուջեին կողմ քվեարկեցին 83 պատգամավորներ, դեմ էին 24-ը, իսկ ձեռնպահ մեկ պատգամավոր:

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նախագիծը ներկայացնելիս ասել էր, որ դրա հիմքում 4 սկզբունքներ են դրված, առաջինն, ըստ նախարարի, բյուջեն պետք է լինի մակրոտնտեսական զարգացումներին համահունչ և իրատեսական. «Մենք չենք կարող ներկայացնել մի բյուջե, որը հաշվի չի առնում տնտեսական հնարավորությունները, աղճատված է տնտեսական իրականությունից, դրա համար շատ կարևոր է, որ այս սկզբունքը մենք ապահովենք», երկրորդը մակրոտեսական կայունության սկզբունքն է, իսկ երրորդը՝ հարկային եկամուտների հավաքագրման սկզբունքը, այս մասով ևս գործադիրը պետք է իրատես լինի ու լրացուցիչ ծանրաբեռնվածություն չառաջացնի հարկ մուծողների համար, քանի որ կառավարության գլխավոր թիրախը տնտեսական աճն է: Վերջին չորրորդ սկզբունքը կառավարության ստանձնած պարտավորություններն են, որոնք պետք է գործադիրն իրականացնի հաջորդ տարիների ընթացքում, դրանք սոցիալական բնույթի են, միջազգային կառույցների հանդեպ պարտավորություններն են և այլն:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել