Լրագրողը հայտարարում է, թե պատգամավորն իրեն հարվածել է

Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հարվածել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդեց լրագրողը: Նա ասաց, որ առանձնացել է պատգամավորի հետ, պատգամավորը որևէ բան է հարցրել, սակայն նա չի հասցրել պատասխանել, որից հետո պատգամավորը հայհոյել է ու հարվածել իր դեմքին:

Լրագրողը փոխանցեց, որ մինչ այդ պատգամավորն իր նկատմամբ ագրեսիվ է տրամադրված եղել, հրաժարվել է պատասխանել իր հարցերին, այնուհետև կանչել է առանձնազրույցի, որի ընթացքում էլ տեղի է ունեցել միջադեպը:

Մեզ չհաջողվեց պարզաբանում ստանալ Ռուբիկ Հակոբյանից, քանի որ նա հեռախոսազանգերին չէր պատասխանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել