Սերժ Սարգսյանը պարգևատրելու հրամանագիր է ստորագրել

Դեկտեմբերի 5-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել․

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար կոմպոզիտոր, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Ստեփան Արզումանի ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել