Վաղը ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին առանձին վայրերում հնարավոր է մառախուղ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 7-ին կնվազի 5-7 աստիճանով, 10-11-ը կբարձրանա 3-5 աստիճանով:arm-06

Երևանում դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:ar06-1

Երևանի դեկտեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝   15.50C (1988 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝     -18.50C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝   1.30C

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել