Տեղական տուրքերի համակարգը փոխվում է

Ազգային ժողովն այսօր սկսեց քննարկել «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունն ու հարակից փաթեթը:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է «Տեղական տուրքերի և վճարների  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  կատարել համապատասխան փոփոխությունները և լրացումները` օրենքը Սահմանադրության նոր իրավակարգավորումներին համապատասխանեցնելու և առկա օրենսսդրական բարդությունները և հակասությունները վերացնելու  նպատակով:

Օրենքի նախագծով առաջարկվում է տեղական տուրքերի և տեղական վճարների հստակ ցանկ: Նախագծով սահմանվել են տեղական տուրքի 18 տեսակ, և տեղական վճարի 20 տեսակ: Հստակեցվել և սահմանվել են նաև տեղական տուրքերի և վճարների դրւոյթաչափերը, ինչպես նաև այդ դրույքաչափերի մասով գոտիավորման սկզբունքի վերաբերյալ կարգավորումը: Գոտիավորման սկզբունքով առաջնորդվելու վերաբերյալ, նախագծով առաջարկվում է այն կիրառել 10.000 և ավելի բնակիչ ունեցող համայնքների համար, ընդ որում՝ տարբեր տեղական տուրքերի և վճարների համար հնարավորություն տալով սահմանել տարբեր գոտիավորումներ՝ դրույքաչափերի տարբեր գործակիցների կիրառմամբ: Բացի վեր նշված փոփոխություններից, օրենքի նախագծով փոփոխություններ են կատարվել տեղական տուրքի և վճարի հաշվարկման  և գանձման, տեղական տուրքի և վճարի արտոնությունների և ավել մուծված գումարների հետ վերադարձման հետ կապված իրավակարգավորող դրույթներում:

Ըստ առաջարկվող փոփոխության՝ ավագանու որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ տեղական տուրք եւ (կամ) վճար վճարողների գրանցամատյանները կարող են լինել փաստաթղթային կամ էլեկտրոնային (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով):

Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, ներկայացնելով նախագիծն, ասաց, որ տեղական տուրքերի տեսակները մնացել են ամփոփոխ (18 տեսակ), սակայն ավելացել են վճարների տեսակները, նախարարի տեղակալը շտապեց հանգստացնել, որ սա չի նշանակում, որ բնակիչների պարտավորություններն են ավելանում, ըստ նրա՝ խոսքը վերաբերում է այն նոր հնարավոր ծառայություններին, որոնք համայնքները կարող են իրականացնել ու մատուցել բնակչությանն ու բնակչությունից ակնկալել օրենքով սահմանված վճարումներ:

Նախագծին կարող եք ծանոթանալ՝ այսետղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել