Եթե մենք ստվերը չբերենք սպիտակ դաշտ, մենք ուղղակի ապագա չունենք. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը հասկանում է, որ վերջերս ընդունված Հարկային օրենսգրքի վերաբերյալ կան դժգոհություններ և որոշակի վերաբերմունք:

Ըստ գործադիրի ղեկավարի` խնդիրը, այսինքն` մտահոգությունները հետևյալ ենթատեքստն ունեն` սպիտակ դաշտում աշխատողների բեռն ավելացնում եք, իսկ ստվերին որևէ վերաբերմունք ցույց չեք տալիս. «Սրա մեջ որոշ ճշմարտություն գուցեև լինի, բայց մի բեն հստակ է, եթե մենք ստվերի դեմ չպայքարենք, եթե մենք ստվերը չբերենք սպիտակ դաշտ, մենք ուղղակի ապագա չունենք: Այդ իսկ պատճառով, երբ մենք այդ անհրաժեշտ քայլերն անենք, որոշակի բազիսը ձևավորենք, բիզնեսի հետ հետադարձ կապի մեջ լինենք, լսենք այն կարծիքները, թե հարկային դաշտում ինչ բարեփոխումներ է հարկավոր անել ու ձևավորենք այդ կարծիքն, անպատճառ այդ քայլին գնալու ենք»,- նշեց պարոն Կարապետյանը:

Ինչպե՞ս անել, որ բիզնեսն աշխուժանա, վարչապետի կարծիքով` առաջնային խնդիրն այն է, որ կառավարությունը կարողանա հետադարձ կապ ստեղծել հասարակության հետ:

Այս մասին գործադիրի ղեկավարն ասել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել