Բուք, մերկասառույց և դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին` ժամը 12:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Լոռու, Ստեփանավանի, Գորիսի, Մեղրու, Սևանի և Գավառի ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է:

Բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:  Բուք է նաև Ապարանի, Արագածի, Սիսիանի և Գորիսի ճանապարհներին:

Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել