Ի՞նչ վճարումներ են պետք և ի՞նչ իրավունք ունեն քաղաքացիները անձնագրային գործողություններ անելիս

«Լիազորված անձանց միջոցով անձնագրային ծառայություններ դիմելիս նրանց կողմից չարաշահումները բացառելու (խոսքը վերաբերում է ոչ բարեխիղճ անձանց), ինչպես նաև մյուս կողմից կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով մեկ անգամ ևս տեղեկացնում ենք». ֆեյսբուքյան իր էջում գրում է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

1. Եթե անձնագրային գործողությունները կատարվում են լիազորված անձի միջոցով (այն գործողությունները, որոնց համար անձամբ դիմելու օրենսդրական պահանջ չի ներկայացված), պետական տուրքից բացի որևէ այլ վճար չի կարող գանձվել լիազորված անձից, նույնիսկ այն դեպքում, երբ լիազորող անձը գտնվում է օտարերկրյա պետությունում կամ լիազորագրի իսկության մեջ հավաստիանալու համար պետական մարմնի կողմից կատարվում են լրացուցիչ ստուգողական գործողություններ:

2. Եթե ներկայացված փաստաթղթերը դրանց իսկության առումով կասկած չեն հարուցում, անկախ այն հանգամանքից գործողությունը կատարվում է լիազորվաած անձի միջոցով, թե անձամբ դիմումատուի կողմից դիմելու եղանակով, անձնագրային ծառայության կողմից գործողությունների կազմակերպման համար ժամկետային տարբերություն չի կարող լինել:

3. Եթե անձնագրային ծառայության կողմից բերվում է պատճառաբանություն, որ ներկայացված փաստաթղթերը իսկության առումով կասկած են հարուցում, նախ այդ դեպքում պետական մարմինն է պարտավոր ձեռնարկելու համապատասխան միջոցառումներ դրանում հավաստիանալու համար, իսկ դիմողն էլ իր հերթին իրավունք ունի պահանջելու ձեռնարկված միջոցառումների արդյունքները:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել