Գլխավոր դատախազը դեռևս երկու ամիս առաջ սկսել է խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների հետ հանդիպումները

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի ընթացքում հայտնեց, որ իրեն դիմել են խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Գործադիրի ղեկավարը, դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, խնդրեց ուշադրություն դարձնել խնդրին:

Այս առնչությամբ Իրավաբան.net-ը պարզաբանում ստացավ գլխավոր դատախազությունից, պարզվում է դատախազությունը դեռ երկու ամիս առաջ արդեն սեփական նախաձեռնությամբ սկսել է գործընթացը: Դատախազության պարզաբանման մեջ ասվում է. «Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազը, տեղեկանալով խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների՝ իր հետ հանդիպելու ցանկության մասին, հանձնարարել է ևս մեկ անգամ մանրամասն ուսումնասիրել նշված գործերը և, դեռևս 13.10.2016թ-ին ծնողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել յուրաքանչյուր գործի վերաբերյալ լիարժեք քննարկում իրականացնելու և ծնողի մտահոգությունները լսելու համար կազմակերպել անհատական հանդիպումներ: Արդեն 08.11.2016թ-ին կայացել է առաջին հանդիպումը՝ ՀՀ գլխավոր դատախազն, ընդունել է Նանա Մուրադյանին: Քննարկմանը մասնակցել է նաև Նանա Մուրադյանի ներկայացուցիչը: Գործընթացը շարունակվում է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել