Կառավարությունը հաստատեց բուհերի բակալավրիատ ընդունելության քննությունների ցանկը

Այսօր կառավարությունը հաստատեց ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2017/2018 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը:

Ըստ նախագծի՝ մի շարք բուհերում կազմակերպաիրավական ձևի և անվան  փոփոխությամբ պայմանավորված ընդլայնվել է տվյալ բուհերի մասնագիտությունների և կրթական ծրագրերի ընդունելության ցանկը:

Բնագիտական և տեխնիկական ուղղվածության մասնագիտություններով, դիմորդների ընդգրկվածությունը մեծացնելու նպատակով վճարովի ուսուցման համակարգ ընդունելության պարագայում պահպանվել է ինչպես ֆիզիկայի, այնպես էլ այլ առարկաների համար, որպեu մրցութային գնահատական, միջնակարգ կրթության ատեuտատի կամ համապատաuխան ավարտական փաuտաթղթի` տվյալ առարկայի պետական ավարտական քննության կամ տարեկան գնահատականը հայտագրելու հնարավորությունը, ինչպես նաև առաջարկվում է հարցազրույցով ընդունելության կազմակերպումը:

Նշվում է, որ նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել բակալավրի կրթական ծրագրով ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկը, ինչպես նաև դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս պետական և ոչ պետական բուհերի դիմորդների համար ապահովել միևնույն պայմանները:

Ցանկին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել