Սպանություն Ալավերդիում

Այսօր Ալավերդի քաղաքում սպանություն է տեղի ունեցել: Սպանվել է 1951 թվականին ծնված Հայկ Վարդումյանը: Այս տեղեկատվությունը Իրավաբան.net-ին փոխանցեցին ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից՝ հավելելով, որ կատարվողը հայտնաբերվել է: Նա ձերբակալվել է ու տեղափոխվել բաժին:

Նշենք, որ ըստ News.am լրատվական կայքի՝ տղամարդու դին հայտնաբերելուց ժամեր առաջ  նշված տանը ընկերներով խնջույք են կազմակերպել, որին մասնակցել է նաև մահացած տղամարդը, խնջույքի ժամանակ վիճաբանություն է սկսվել մասնակիցների միջև,  որից հետո հայտնաբերվել է նրանցից մեկի դին։

Փորձեցինք այս տեղեկատվությունը ճշտել ոստիկանությունից, ի պատասխան ասացին, որ հանգամանքները դեռ պարզվում են:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել