Փաստաբանը կողմ է ապօրինի հարստացման քրեականացման ինստիտուտին

Փաստաբան Տիգրան Սարգսյանը կողմ է ապօրինի հարստացման քրեականացման ինստիտուտին. «Ապօրինի հարստացումը վնասում է հասարակական շահերին և ուղղված է տնտեսական զարգացման դեմ, այն իրենից մեծ վտանգավորություն է ներկայացնում: Ապօրինի հարստացումը հափշտակության նման մի հանցագործություն է, այսինքն՝ մի բան, որը քեզ չի պատկանում, դու ապօրինի եղանակով դարձնում ես քոնը»,- նշեց մեր զրուցակիցը:

Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ այս հանցագործության սուբյեկտները հատուկ կարգավիճակով անձիք են լինելու, ուստի հանցագործությանը բացահայտումը ավելի է բարդանում. «Բայց պետք է հաշվի առնել այն, որ հասարակությունը և լրատվամիջոցները նույնպես հնարավորություն են ստանում հետևել և ազդել գործընթացներին: Հիմա մենք որևէ կերպ հնարավորություն չունենք կոնկրետ անձի նկատմամբ քննություն պահանջվել, իսկ եթե ապօրինի հարստացումը քրեականացվի, մենք կարող ենք հաղորդում ներկայացնել՝ պնդելով, որ նմա հատկանիշներ կան, այդ դեպքում՝ ուզած-չուզած պետությունը քննություն կիրականացնի: Այսինքն՝ այդ հոդվածի առկայությունը հասարակությանը հնարավորություն կտա, որ պետությանը ստիպի քննություն իրականացնել, այլ հարց է, թե քննությունն ինչպես կիրականացվի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս ինստիտուտի միջոցով հասարակությունը հնարավորություն է ստանում վերահսկողություն իրականացնել նախաքննական մարմնի նկատմամբ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ